19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ավտովթար Աբովյան – Հրազդան ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Աբովյան – Հրազդան հատվածում՝ «Օրրան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածում (39-րդ կմ) բախվել են «Մերսեդես» մակնիշի 41 RU 001 պ/հ […]

Ինչու պաշտոնանկ արվեց ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Այս պաշտոնանկությունը մամուլում ներկայացվեց մեկ ուղղվածությամբ: Արա Դավթյանին կադրերի ռեզերվ ուղարկելը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպին, որն ունեցավ ծանր վերջաբան՝ տուժողներից մեկը կորցրեց մի աչքի […]

Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը /վիդեո/

Երեկ 90 տարեկան հասակում մահացել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը, գրում է РИА “Новости”-ն: Երաժիշտն օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի հետ կապված բարդացումների պատճառով։  Քինգի կարիերան սկսվել է 1948-ից, նա համարվում էր բլյուզի ամենահեղինակավոր կատարողներից մեկը եւ ստացել էր «բլյուզի արքա» մականունը։

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներին ևս մեկն ավելացավ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները դարձան չորսը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին Վահագն Գևորգյանը, Կարապետ Իսրայելյանը և Արթուր Հայրապետյանը: Երեկ առաջադրվել է անկուսակցական  և ոչ մի տեղ չաշխատող Սամվել Հակոբյանը: Ընտրությունները կայանալու են հունիսի յոթին:

Ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները

Շիրակի մարզի ավելի քան 60 պատանիներ և երիտասարդներ մասնակցում են «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ռազմահայրենասիրական ծրագրին։ «Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն ու քոլեջների սաները ներգրավվել են «Հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Արցախյան ազատամարտ», «Միջազգային մարդասիրական իրավունք», «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմաներով դասընթացների, շարային […]

«Օջախը մեզ համար սուրբ է»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ.  Սիրելի հայրենակիցներ,  ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:  Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ  են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ […]

Մաշնես քո մաշինից լավն ա. Հրապարակ

Օրերս Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում էր, որ 90-ականների համեմատ այսօրվա իշխանությունը 4 անգամ մեծացրել է պետական կառույցների մեքենաների պարկը: Իսկ դա ոչ միայն նշանակում է թանկ մեքենաներ, այլև սպասարկում, խնամք, վարորդներ: Այս վարակն այնպես է տարածվել, որ բոլոր օղակներում մեքենաները նորացնելու, նոր և ժամանակակից մոդելներ ձեռք բերելու մարմաջ է առաջացել: Անգամ գործածության համար […]

Ավտովթար. կան տուժածներ /ֆոտո/

Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում` Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան – Աշտարակ հատվածի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34ZT115 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Ա., […]

Այսօր ընտանիքի միջազգային օրն է

1993-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի համաձայն` մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի օր: Այս տոնը հնարավորություն է տալիս պատկան մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ընտանիքի խնդիրներին: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, այս օրը կարելի է նաեւ դիտարկել, թե սոցիալ-տնտեսական ոլորտում տեղ ունեցող փոփոխություններն ինչ ազդեցություն են ունենում ընտանիքի եւ նրա անդամների վրա, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ