25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նրանք մայրերին քարշ էին տալիս գետնի վրայով /վիդեո/

Նախագահական նստավայրի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրականացնում են բողոքի ակցիա, որով պահանջում են պատժել այն ոստիկաններին, ովքեր օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմացից  ուժի կիրառմամբ դիմացի մայթ են փոխանցել խաղաղ պայմանենրում զոհված զինծառայողների մայրերին: Այստեղ են նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: Վերջինս լրագրողների հետ […]

Վայքի ճանապարհն արդեն երթևեկելի է /ֆոտո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը: Խնդրին տրվել է ժամանակավոր լուծում. ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է: Վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում […]

Հրապարակվել է Geneology / Face the Shadows պաշտոնական REMIX-ը

Ժամեր առաջ Հանրային Հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի “Face the Shadow” երգի պաշտոնական Remix-ը։ Երգի այս տարբերակի հեղինակներն են “The Sunside” խմբից Հայկ Մանուչարյանը, Deep Danny-ն (Մանուկ Մանուկյան) և DJ Dale-ը (Վարդան Բաբայան): Սաքսոֆոն` Մարատ Հակոբյան, միքս և մաստերինգ` Արման Ավետիսյան։ Պաշտոնական Remix-ը իր տեղն է գտել […]

Արթուր Բաղդասարյանը մեկնում է Ռիգա

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հրավերով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու մայիսի 21-22-ը տեղի ունեցող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և եվրոպական մի շարք երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ: ՕԵԿ նախագահը նաև հանդես […]

Համագործակցության հուշագիր` «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջեւ

Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման եվ ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է […]

Հենապատի փլուզման պատճառով Վայքում ճանապարհը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը: Ճանապարհը երկկողմանի փակ է: Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար: […]

Դեղատան մոտակայքում դի է հայտնաբերվել

Մայիսի 20-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում. կրպակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են կրպակի դուռը. աթոռին հայտնաբերել 1954թ. ծնված Ռ. Հ.-ի դին:

Ռոբերտ Քոչարյանը սկսել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեև այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված