29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Երթն ավարտվեց, բայց պայքարը կշարունակվի

image_29914

«Հաղթելու ենք» և «Ազատություն» կոչերով քիչ առաջ ավարտվեց այսօր Ազատության հրապարակից մեկնարկած երթը: Նշենք, որ երթը աննախադեպ բազմամարդ էր ու ամեն քայլափոխի նոր քաղաքացիներ էին միանում: Երթի մասնակիցները վստահեցնում են, որ բարձրացնում են ժողովրդի ձայնը, որը չի պարտվելու երբեք: Խնդիրը բոլորինն է: Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում: […]

Նստել են հրապարակում. խառնաշփոթ ու սպառնալիք /վիդեո, ֆոտո/

image_29913

«Ոչ թալանին» երթի մասնակիցները մոտ 20 րոպե նստացույց իրականացրին Հանրապետության հրապարակում: Նրանք փակել էին փողոցը ու նստել գետնին: Րոպեներ անց նրանք շարունակեցին երթը, արարքը որակելով, որպես սպառնալիք: «Պատրաստ ենք ցանկացած քայլի, ծայրահեղ քայլերի կգնանք, որովհետև մեզ սաղ-սաղ թաղում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը: Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

Բժշկիր ինձ, Տեր

image_29840

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:Ամեն

Խորհրդակցություն ոստիկանությունում

image_29903

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները: Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության և համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին

image_29912

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր Նախագահի […]

Անի Զախարյանը վրդովեց.միջադեպ/վիդեո/

image_29911

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, քիչ առաջ մի փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել:«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից պահանջել է ձայնի իրավունք: Նրան բացատրել են, որ այսօր ելույթներ նախատեսված չեն , սակայն վերջինս չի համաձայնել ու պնդել է, որ դա ճիշտ չէ: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակից […]

Ոչ մի լումա ավել.Ազատության հրապարակում թեժ է

image_29910

Ազատության հրապարակում մեկնարկեց  «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Նշենք, որ այս պահին նմանատիպ հանրահավաքներ են անցկացվում նաև Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում, Աշտարակում,Ապարանում ու Ճամբարակում:Քաղաքացիները նամակներ են փոխանցել տեղական իշխանությանը և պահանջել  են կանխել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօր ելույթներ նախատեսված չեն ու կլինի միայն մի փոքրիկ իրազեկում: «Մեր պահանջը հստակ է […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կիրականացվեն 180 հազար քմ փոսալցման աշխատանքներ

image_29902

Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին: Ամբողջությամբ ավարտվել է Երևան – Սևան – Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար – Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը: Նշված հատվածներում աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական 6 կազմակերպությունների կողմից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության […]

Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

image_29899

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված