25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Շեֆիդ համար չես կռվում /վիդեո/

«Զինվորը առաջին հերթին կռվում է իր ընտանիքի համար, իր մեծ  «կռուգի» համար, ծանոթ-բարեկամների համար, հայրենիքի համար: Երբեք, դու քո շեֆի համար չես կռվում: Ազատամարտիկների նորից կռվի դաշտ դուրս գալը պայմանավորված է նրանով, թե ով ինչքա՞ն է ծերացած»: Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ սոցիալական վիճակը կապ չունի հայրենիքի հետ. «Զինվորը եթե ազգի զինվոր է, […]

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել

«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,-այս մասին  տեղեկացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Բիբինը ձեր գլխին…

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում գրում է. «Ռուսական որոշ լրատվամիջոցների մայդաունիզմնարդեն զզվեցրել ա։  Բիբինը ձեր գլխին…  Հ.Գ. «Մայդաունիզմ»- ը քաղաքական տերմին է, հանկարծ չշփոթել դաունի սինդրոմի հետ, կանխավ ներողություն եմ խնդրում այն բոլոր ծնողներից, որոնք պահի տակ կարող էին նույնացնել այս երկու հասկացողությունները»։

Ամենամեծ շփոթմունքը

Խնձորն ինքնին բավական օգտակար միրգ է, չնայած, որ վատ համբավ է վաստակել։ Իբր Եվան Իմաստության ծառից, օձի խորհրդով հենց խնձոր է պոկել և կերել, այդպիսով զրկելով մեզ դրախտում ապրելու իրավունքից։ Սակայն Աստվածաշնչի ուշադիր ընթերցողը պետք է նկատած լիներ, որ Սուրբ գրքում ոչ մի տեղ այդ պտուղը խնձոր չի կոչվել։ Նույն հավանականությամբ այն կարող էր լինել […]

Տեր Աստված օգնի մեզ …

Քնից արթնացա ու շոկի մեջ եմ էս ուրեք հասեեեեել էս ինչ եք անում… էս ինչ բռնապետական երկիր եք սարքել … ամոոոոոոթ հազար ամոոոոոթ, խաղաղ ցուցարարներին ջարդում եք երիտասարդ աղջիկներին ծեծումեք տարեց մարդու քարշ եք տալիս փողոցով մեկ: Տեր Աստվաաաաած օգնի մեզ հազար ափսոս, որ էդ տեղ չէի:

ՀՅԴ հայտարարությունը

Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, […]

Ոստիկանությունը հայտարարում է

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը  դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ: Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք: Հավաքի մասնակիցներին […]

ԵՄ-ն կոչ է անում ազատ արձակել ցուցարարներին

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների առնչությամբ։ «Մենք ուշադիր հետևել ենք Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած դժգոհության համատեքստում։ Խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողներին ուղղված բռնությունների մասին հրապարակումները մտահոգիչ են։ Կարևոր է երաշխավորել այս իրադարձությունների անկողմնակալ հետաքննությունը և անհապաղ ազատ արձակել բերման […]

Ցուցարարները կրկին նստեցին Բաղրամյան պողոտայում

Կարճատեւ քննարկումից հետո ժամը 20։30–ի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները որոշեցին կրկին նստացույց անել Բաղրամյան պողոտայում։ Ցուցարարներն այս պահին նստած են պողոտայի սկզբնամասում` Գրողների միության շենքի դիմացի տարածքում։ Ցուցարարների ճանապարհը փակել են մահակներով զինված ոստիկանները: Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ