24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Խորհրդակցություն՝ նվիրված հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» 2014թ. մայիսի 27-ի N 447-Ա որոշումը, այսօր խորհրդակցություն էր հրավիրել` նվիրված Եվրոպական Միության բյուջետային ֆինանսավորման համաձայնագրում հակակոռուպցիոն ոլորտում ստանձնած պարտավորություններին և, մասնավորապես, հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են Քաղաքացիական […]

Բացառիկ դեպք. ՁԻԱՀ-ից բուժվել է առանց դեղամիջոցների

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցնցվել է ֆրանսիացի մանսագետների նորությունից: Նրանք ներկայացրել են դեպք, երբ ՁԻԱՀ-ով ծնված երեխան բուժվել է առանց դեղամիջոցների, գրում է Ремедиум-ը: Ինչպես հայտնի է դարձել, 18-ամյա աղջիկը ծնվել է ՁԻԱՀ-ով, սակայն վերջին 12 տարիներին ոչ մի դեղամիջոց չի օգտագործել: Այժմ, երբ աղջիկը ստուգվել է, պարզվել է, որ նա բուժվել է ՁԻԱՀ-ից: Ֆրանսիացի մասնագետները […]

Թմրանյութով փաթեթ և գլանակ

Հուլիսի 21-ին, ժամը  21.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Վաղարշապատի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ազատ Ս.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կիսաչոր, ընդհանուր 7.8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, և ծխախոտի  գլանակ` նույն զանգվածով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Բերման ենթարկվեց գետնանցումից

Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հովհաննես Ն.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, նշված վայրում փորձել է գողանալ  1975 թ. ծնված Հրաչյա Ա.-ի բջջային հեռախոսը, իսկ ժամը 18.50-ին գետնանցումի կրպակներից մեկից գողացել է 1987 թ. ծնված […]

Նախագահն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխարենկոյին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում միջպետական հարաբերությունների և երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում դեսպանության աշխատանքի ու նաև նրա անձնական ներդրման համար: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ստեփան […]

«Օրանժը» «Յուքոմի» հետ բանակցում է բաժնետիրոջ փոփոխության շուրջ.

Բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա»-ն բանակցում է «Յուքոմի» հետ՝ ընկերության բաժնետոմսերը վերջինիս վաճառելու վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: «Օրանժ Արմենիան» շարունակելու է պահպանել իր լիցենզիան, սպասարկել իր շուրջ 650 հազար բաժանորդներին: «Յուքոմի» հետ բանակցությունները վերաբերում են ոչ թե ընկերության՝ հայկական հեռահաղորդակցության շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ […]

Որո՞նք են Հայաստանում և Արևելյան գործընկերության երկրներում ամենասուր կոռուպցիոն երևույթները

2015-ի հուլիսին Թրանսփարենսի ինթերնեշնլի հրապարակած զեկույցը՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5 երկրներում կոռուպցիոն վիճակի վերաբերյալ, ներկայացնում է մի քանի կարևորագույն խնդիր, որոնք առկա են բոլոր երկրներում: Նման տարածաշրջանային ուսումնասիրություն առաջին անգամ է իրականացվում Թրանսփարենսի ինթեներշլի կողմից: Այն (բացառությամբ Բելառուսի) վերաբերում է Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ քննարկմանը […]

2 օրից պարզ կլինի, թե ինչ միջոցներով է փոխհառուցելու կառավարությունը. նախարար

Երկու օրվա ընթացքում հայտնի կլինի, թե ՀՀ կառավարությունն ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Հարցին, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագինը փոխհատուցելու է «Որոտան»-ի վաճառքից ստացված միջոցներով, նախարարը պատասխանել է, որ քննարկվում է նաև այդ տարբերակը: «Այժմ ճշտվում […]

«Իսլամական պետությունը» սպառնացել է Թուրքիային

«Իսլամական պետություն» (ԻՊ )ահաբեկչական  կազմակերպությունը սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Կազմակերպությանը պատկանող թուրքալեզու «Կոնստանտինիյե» (Կ.Պոլիս) պարբերականի վերջին համարում,  ԻՊ-ը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի կառավարությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մեղադրելով, որ վերջինս աջակցություն է ցուցաբերում «Քուրդիստանի Բանվորական կուսակցության»-ը (ՔԲԿ-PKK), գրում է Ermenihaber.am-ը: «Վերջին շրջանում անհասկանալի պահվածք դրսևորող թուրքական պետությունը, ցանկանում է այնպես անել, […]

Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը: Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված