25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պետք է բացառել հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելը և հեռախոսով խոսելը. քաղաքապետ

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: […]

Արցախյան պատերազմի տարիներին բուժքույրերն անցել են հերոսացման լուրջ ճանապարհ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից, Իտալիայից: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է բուժքրոջ աշխատանքը եւ նշել է, որ տեղյակ […]

Վահանին կարգավիճակ կտրվի

«Քանի որ Ադրբեջանն արդեն ընդունել է Վահան Մարտիրոսյանին, ապա նրան կարգավիճակ կտրվի, և մեկ այլ երկրից ապաստան խնդրելու ընթացակարգը կկարգավորվի Ադրբեջանի օրենսդրությամբ»,- Henaran-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Փաստաբանը նաև պարզաբանեց, որ Վահան Մարտիրոսյանը եթե անգամ նման նպատակ ունենա, ապա մեր պետական օրենսդրությունը որևէ կերպ չենք կարող վկայակոչել Վահան Մարտիրոսյանի հանձնվելու և դրանից հետո […]

Ուշադրություն տնտեսվարողներին. փոխվել են ՀԴՄ-ների գները

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների […]

Սա ողբերգություն է /վիդեո/

«Այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված է, մեզ մենակ պարգևատրումներն էին պակասում, այն էլ` նման խայտառակ պարգևատրումները` Արմենչիկով սկսած»,- անդրադառնալով Անկախության տոնին նվիրված պարգևատրումներին, մասնավորապես` Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչումը շնորհելուն, ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Ըստ նրա` սա ուղղակի ողբերգություն է. «Սա դեռ ինչ է, էլի առաջ կգնանք, Արմենչիկին  կտան-կանցնեն շատերը: Գիտե՞ք` ինչի հետևանք է` գնում են դրսերը […]

Վարչապետը կրկին Արարատի մարզում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, ինչից տեղեկանում ենք, որ վարչապետը կրկին Արարատի մարզում է: Վարչապետն այցելել է Արարատի մարզ անձամբ հետևելու խաղողի մթերման գործընթացին: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետն Արարատի մարզ էր գնացել գյուղացիների խնդիրները լսելու և վերջիններիս հորդորելու բացել փակած ճանապարհը:

Տղամարդը սպանել է հարեւաների 5 երեխաներին ու վիրավորել հղի կնոջը

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանի 5 երեխաներին սպանելու եւ հղի կնոջը դանակահարելու մեջ, հայտնում է ABC News-ը: 24-ամյա Ասապա Սրիվուային հոգնեցրել է հարեւանի երեխաների բարձրացրած աղմուկը: Նա վերցրել է խոհանոցային դանակն ու մտնելով հարեւանի տուն` դաժանորեն սպանել բոլորին: Երեխաներից ամենամեծը դեռ 8 տարեկան չի եղել, փոքրը 5 ամսական է եղել: […]

Ծեծված ազատամարտիկը արդեն տանն է

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քիչ առաջ դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, այս մասին Henaran.am-ին հայտնեցին հիվանդանոցից : «Այսօր որոշում կայացրեցինք, որ նա կարող է բուժումը շարունակել տան պայմաններում, բայց պետք է որոշ ժամանակ անց գա նորից հիվանդանոց, որպեսզի ստուգումներ անցնի»,-նշեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ