19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Արմեն Դարբինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն: Նշենք, որ աղիքային վարակների աճ է […]

«Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը /Ֆոտո/

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր: ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացել է զորավարժությանը […]

Բնականաբար, ես ասում եմ Հայոց ցեղասպանություն. թուրք երգչուհի

«Հայ ազգը մանկուց իմ սրտի խորքում է, Պոլսում կոնսերվատորիայում սովորելու տարիներին հայազգի դասընկերներ ունեի, որոնց հետ շփումն ինձ ծանոթացրեց հայ ազգին ու հայ մշակույթին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը: Ստամբուլում ծնված ու Գերմանիայում մեծացած երգչուհին հենց գերմանիայում է ծանոթացել Հայկական հարցի հանդեպ հայրենի երկրի դիրքորոշմանը: Պոլիսում […]

Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Օդում կրակած «բոցեր» պաշտոնյաների կանանց եւ նրանց քարոզվող «մարմնական սիրո հմտությունների» մասին

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում մամուլի համատեղ ասուլիսով էին հանդես գալիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Մել նախաձեռնության նախագահ Սևակ Գրիգորյանը: Հրավիրված ասուլիսի հիմնական թեման պետք է լիներ սահմանադրական բարեփոխումների մեջ կրոնական եւ դավանանքի ազատության ներկայացվածության հարցը, սակայն բանախոսներ խոսեցին ընդհանուր սահմանադրությունից և սահմանադրական հանրաքվեից, նոր ու հին աղանդներից, աղանդավորներից, ի հայտ եկած ու եկող իբր  աղանդներից […]

Շարունակվում է «Էրեբունի-Երևան 2797»-ի սոցիալական ծրագիրը

Մայրաքաղաքում շարունակում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում մեկնարկած սոցիալական ծրագիրը: Ծրագրի 2–րդ օրը Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող շուրջ 400 ընտանիքներ: Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված […]

ԱՄՆ օրենսդիրները հորդորում են Ուորլիքին հրաժարվել կեղծ հավասարության քաղաքականությունից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝  խնդրելով կապվել իրենց օրենսդիների հետ և նրանց […]

Հոգիս փառավորվեց Սերժ Սարգսյանի ելույթից. Մկրտիչ Մինասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին հարկադրել խաղաղություն: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը շարունակի իր նման ռազմավարությունը, բանակցային սեղանին կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը: Պատգամավորը պարզաբանեց, որ եթե Ադրբաջանին չտանք արժանի հակահարված, ապա նրա […]

Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին է ներկայացրել ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացը

Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` ,, Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում,, թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր  իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ