24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ  կունենան Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Վաշինգտոնում՝  քննարկելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել էԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը: «Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]

Ի՞նչն է հայկական կողմերի զոհերի պատճառը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն  այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն նեղացած է Հայաստանից` «Ռուսաստանի հետ կապված խնդիրներով»: Արդյունքում ԼՂ-ի վերաբերյալ այս կառույցում շրջանառվող հակահայկական զեկույցով ԵԽԽՎ-ն փորձեց «Հայաստանին տեղը դնել»: «ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցը դիվանագիտության խոշոր պարտություն է: Մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել: Յուրաքանչյուր նմանատիպ փաստաթղթի ավելանալով՝ քանակը […]

Հվ. Սուդանի ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխվել են Հայաստան

Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի  անդամների մարմիններն երեկ՝  նոյեմբերի 12-ին, ուշ երեկոյան տեղափոխվել են Երևան: Հայրենիք են տեղափոխվել կործանված ԱՆ-12  օդանավի 5 անդամների մարմինները՝ 1. հրամանատար Գեւորգ Թովմասյան 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան 3.բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան 4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան 5.ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր բեռնատար ԱՆ-12  օդանավը, […]

Սա հիմարություն է /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում բանախոսներ Խոսրով Հարությունյանից, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս են վերահսկում սահմանադրական քարոզարշավի ընթացքում գրանցվող խախտումները, որոնց մասին ահազանգում է մամուլը, ընդդիմությունը` դպրոցներում, բանկերում, պետական հաստատություններում քարոզչության վերաբերյալ: «Եթե նման բաներ կան, ապա դրանք հիմարություն են: Դրանից ավելի լավ նպաստել «ոչ» արտահայտվելուն, չի կարելի: Համոզված եմ` հանրաքվեն ընդդիմության և իշխանության պայքարի […]

Աղետալի վիճակ /վիդեո/

Ջրասակավ ժամանակաշրջանում փոքր ՀԷԿ-երի գործունեության արդյունքում այսպիսի աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերի գերակշիռ մեծամասնությունը։ ՀԲՃ-ի նկարահանած կադրերում Եղեգիս գետն է 2015թ․-ի նոյեմբերի 4-ին, «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի մոտ՝ շահագործող «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն Կայք՝    http://www.armecofront.net/ Ֆեյսբուքյան էջ`  https://www.facebook.com/armecofront Յութուբյան ալիք`  http://www.youtube.com/user/armecofront Էլ. փոստ`             […]

«Ուրբաթ 13»-ին զորություն տվողը մեր վախերն են

«Առողջ բանականությունը և հոգևոր կյանքը ենթադրում են ապրել ներկայի մեջ` իրական կյանքով և չտրվել որևէ վերացական ու դատարկ հավատալիքների, որոնք մարդկանց կյանքը որևէ կերպ փոխել չեն կարող, եթե մենք  չենք տրվում դրանց և թույլ չենք տալիս, որ այդ երևույթներն ազդեցություն ունենան մեր կյանքում»,- անդրադառնալով այսօրվան` «ուրբաթ 13-ի առեղծվածին», ասաց ԱՀԹ առոջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 10-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը: Իրականացված փոփոխությունների արդյունքում մեղմացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը` […]

Charlie Hebdo-ն կրկին ծաղրել է ռուսական ինքնաթիռի կործանումը /ֆոտո/

Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo պարբերականը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, կրկին ծաղրել է ռուսական A321 ինքնաթիռի կործանումը։ Այս անգամվա ծաղրանկարում պատկերած է ընկնող ինքնաթիռը, որի հետնամաս հրթիռ է մտնում։ Լուսանկարը մեկնաբանված է՝ «Կործանում՝ Սինայի վրա», իսկ տակը գրված է՝ «վերջապես պոռնո»։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ծաղրանկարները՝ նշելով, որ Փարիզում ՌԴ-ի դեսպանատուն […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։ «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ […]

Օրենքով գողը գող էր, բայց Վանոն էլ Վանոն էր

Նախկին դատապարտյալ Գ.Կ-ը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց իր կյանքի պատմությունը: Նա մասնավորապես անդրադարձավ իր երկրորդ դատվածությանը, որի համար ՀՀՇ-ին է «շնորհակալ»: «Կոոպերատիվի նախագահ էի, մազութի հետ կապված հարց եղավ: Ինձ ասեցին` թղթերով ընդունի, որ մազութը ստացել ես, հետո դուրս կգրենք: Ես էլ ընդունեցի: Հետո ասեցին կամ Համբարձում Գալստյանի վրա ցուցմունք կգրես, կամ կգնաս բանտ: Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ