23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բախումներ. 40 րոպե ժամանակ Ռուբեն Հայրապետյանին/վիդեո/

ՖԱՖ ակումբի երիտասարդները նոյեմբերի 15-ին երեկոյան Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա։ Նրանք հավաքականի նոր մարզչի խնդիր են բարձրացնում, նաեւ ֆուտբոլային խաղերի տոմսերի գների իջեցում։ Երիտասարդները ՀՖՖ նախագահին 40 րոպե ժամանակ են տվել, որից հետո խոստանում են անցնել կտրուկ գործողությունների։ Այս պահին լարված իրավիճակ է, տեղից հաղորդում է մեր թղթակիցը: Բախում է տեղի ունեցել […]

Մեկ միլիոնից ավելի վնաս է հասցվել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ […]

Սայթաքել ընկել է ձորը

ՀՀ ՏԿ ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին մարդ է ընկել ձորը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.45-ի սահմաններում, 1968 թ. ծնված Վարդան Ն.-ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին սայթաքել և […]

«Եվրատեսիլը» ճակատագրական դարձավ․ Պատրիկ Ֆիորի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Պատրիկ Ֆիորին՝  Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայանը, հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, որտեղ ապրում եւ ստեղծագործում է, այլեւ պատմական հայրենիքում՝ Հայաստանում։ Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Պատրիկը եղել է ինտերնացիոնալ ընտանիքի երկրորդ  երեխան, ընտանիքում եղել է հինգ երեխա։ Ֆիորին խոստովանում է, […]

Մեկնարկեց հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը

Նոյեմբերի 16-ից 22-ն աշխարհում մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որն անցնում է «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ»  կարգախոսի ներքո, առաջին անգամ միացել է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Թեմայի շուրջ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ […]

Պաշտոնական Երևանը սգում է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա […]

Ես այդպիսի հայտարարություն չեմ արել. Լևոն Մարտիրոսյան

«Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, ես այդպիսի հայտարարություն չեմ արել, մենք ապրում ենք 21-րդ դարում, 2015 թվիվն ա, ինտերնետիզացված հասարակություն… այն մտքերը, որ ինձ վերագրվում են, տեսանյութ կա մոնտաժված և այլն: Այդ տեսանյութը կարելի է դիտել և տեսնել, որ ես այդպիսի բան չեմ ասել»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր […]

Գնահատել են թաղամասերի իրականացրած աշխատանքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների` անցած չորս ամիսների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում հուլիսին […]

Ֆրանսիացին, ում փրկեց հեռախոսը․ փրկության անհավանական պատմություն /ֆոտո/

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ողջ աշխարհը։ 150 անմեղ մարդ զոհվեց տեղի ունեցածի հետեւանքով։ Սակայն զոհերի թիվը կարող էր մեկով ավելի լինել, եթե չլիներ այն հրաշքը, որ փրկեց Փարիզի բնաիչ Սիլվեստրի կյանքը։ Երիտասարդն անցնում էր Ստատ դե Ֆրանս մարզադաշտի կողքով, երբ նրան անխուսափելի մահվանից փրկեց նրա հեռախոսը։ Այն տղայի ծոցագրպանում էր, իսկ դեպի երիտասարդն արձակված […]

Լևոն Մարտիրոսյանը մտքերը ճիշտ չի արտահայտել. Հովհաննես Սահակյան

«Եկեք Ղարաբաղի գործընթացը մի փոքր տարանջատենք և վերաբերվենք ավելի լուրջ: Ղարաբաղը մեզանից մի պաշտպանեք: Ղարաբաղը պաշտպանեք մյուսներից, որ չհանձնեն, չգրավեն և այլն: Ղարաբաղի հողերը անձեռնմխելի են: Ղարաբաղի հետ կապված արտահայտությունները և դիրքորոշումները հատկապես Հանրապետական կուսակցության համար օրհասական են»,- այսօր ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ղարաբաղի տարածքից հողեր զիջելու մասին քննարկումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված