23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կրակոցներ Կոտայքի մարզում. 3 զոհ․ Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ […]

«Օգնեք, աղաչում եմ, ես հղի եմ»

Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունն իր դաժանությամբ ցնցեց բոլորին։ Այն կորածանեց 100-ավոր մարդկանց ճակատագրեր։ Աշխատանքից հոգնած ֆրանսիացիները ուրբաթ երեկոյան գնացել էին ռոք-համերգի, ֆուտբոլ դիտելու ռեստորան ու բար, սակայն նրանց հանգիստը խաթարվեց, փոխարենը Փարիզն արյունով լցվեց ․․․ 153 մարդ մահացավ, բայց եղան հրաշքով փրկվածներ, գրում է Super.ru-ն։ Ահաբեկչական ակտերի հաջորդ օրը հուզիչ պատմության մասին հայտնի դարձավ […]

Ֆրանսիայի հետ համերաշխության լռության րոպե՝ Արցախում /Ֆոտո/

 «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունը: Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Քաղաքապետը հանձնարարել է

Առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու անդրադառնալով արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել քառամյա ու տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը: «Մայրաքաղաքի համաչափ զարգացման համար բոլոր ոլորտներն են կարևոր, և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անհրաժեշտ ցուցանիշներ ապահովելու համար պարզապես հետևողականություն և ամենօրյա աշխատանք է հարկավոր: […]

Անհավանական․ երբ 61 տարեկանում 30-ի տեսք ունես /ֆոտո/

Ոչ ոք չի էլ կարող պատկերացնել, որ գեղեցկուհի սուպերմոդել Քրիստի Բրինկլին 61 տարեկան է։ Մոդելը, ումով հիանում է ողջ աշխարհը, ներկայացրել է իր գիրքը, որում խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է 61 տարեկանում 30-ի տեսք ունենալ։ Քրիստին շարունակում է ակտիվ կյանք վարել, նկարահանվում է ամսագրերի համար, իսկ բոլորովին վերջերս նոր սիրեցյալ է հայտնվել նրա […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Դասարան» կրթական ծրագիրն իրականացնող թիմին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրներին և նրանց գլխավորությամբ ծրագիրն իրականացնող թիմի անդամներին, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով 2009 թվականից ՀՀ  կրթական համակարգում իրագործվող «Դասարան» ծրագիրը, որն այսօր արդեն մեկ ընդհանուր առցանց միջավայրում միավորում է 1495 դպրոց՝ Հայաստանից և Արցախից: Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր […]

Հայաստանը կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների թիրախ

«Հայաստանը նույնպես կարող է դառնալ ԻՊ ահաբեկիչների թիրախ, քանի որ հետևելով վերջին դեպքերին` համոզվում ենք, որ այս աշխարհում ամեն բան էլ հնարավոր է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով. «Այս պահին կարծում եմ իրենք ավելի լուրջ թիրախներ պետք է ունենան, որոնք անիջականորեն իրենց դեմ ռազմական գործողություններ են իրականացնում, բայց չի […]

ԱԳ նախարարը գրառում կատարեց Ֆրանսիայի դեսպանության սգո մատյանում

Նոյեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարգելու Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և գրառում կատարելու սգո մատյանում:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված՝ նոյեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսակովի պող. 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված