24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի զարգացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը  այսօր կայացած նիստի ժամանակ հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: «Ծրագրի իրագործման արդյունքում, […]

ԻՊ գլխավոր դահիճը սպանվել է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հաստատել են իրենց գլխավոր դահիճ Ջիխադի Ջոնի մահը։ Ավելի վաղ զլմ-ներում տեղեկությունների էին տարածվել, որ նա սպանվել է։ Ինչպես պարզվել է, դահիճը տանից դուրս է եկել եւ մոտեցել մեքենային, երբ նրան հարվածել են ինքնաթիռից։ Ջոնը բազմաթիվ մարդկանց է մահապատժի ենթարկել, բազմիցս երեւացել է նաեւ մահապատիժների տեսանյութերում։

Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման  երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն […]

ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. դեսպան

«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլաոս Վուտսիսին՝  Հունաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-հունական բազմադարյա ջերմ եւ բարեկամական […]

Գազի գինը կցածրանա՞. նախարարը պարզաբանեց /վիդեո/

«Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար, այդ հնարավորությունը չփորձելը սխալ կլինի»,-այս մասին այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում՝ չէինք դիմի Ռուսաստանին: Հարցին, թե եթե մերժում ստանան Ռուսաստանից, արդյո՞ք կսկսեն համագործակցել Իրանի հետ՝ գազ ներկրելու հարցում, […]

Սանկտ Պետերբուրգում խոզագրիպը մեծ թափով տարածվում է․ կան մահացածներ

ՌԴ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է գրիպի համաճարակի սկսվելու մասին: Այստեղ համաճարակային շեմը գերազանցվել Է 28 տոկոսով, ամենից հաճախ հիվանդանում են 3 – 6 տարեկան երեխաները: Ինչպես լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճակաբանական հսկողության՝ Սանկտ Պետերբուրգի վարչության բաժնի պետ Իրինա Չխինջերիան, քաղաքում համաճարակաբանական շեմը գերազանցվել Է միջին հաշվով 28 տոկոսով, չափահասների մոտ հիվանդացությունն ավելի ցածր Է, 3 – […]

Մեքենաների թաղանթապատման «մինուսներն» ու «պլյուսները»

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ավտոմեքենաների թաղանթապատումն ունի առավելություններ և թերություններ. «Առավելություններն են՝ շոգ եղանակին հով է սրահում, պաշտպանում է ապակիների փշրումից վթարի դեպքում, պաշտպանում է արևի ճառագայթներից, չի գունաթափում պաստառը մեքենայի միջի, չի թողնում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցեն ներս, թաղանթապատումից կողային ապակին եռապատիկ ավելի է […]

Շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Դեկտեմբերին Արգիշտիի 1 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 659 քաղաքացի: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել […]

ժողովուրդը դուրս չի գալիս տներից՝ վախենալով դիպուկահարներից

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել, գրում է Ermenihaber.am-ը: Պարետային ժամը, որը սկսվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, դադարեցվել է մասնակի՝ շուրջօրյա պարետային ժամը փոխարինվել է գիշերայինով: Բնակիչները կարող են փողոց դուրս գալ առավոտյան 05:00-ից մինչև 18:00-ը: Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված