25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ռուբլու գինը մեծ թափով նվազում է

Նավթի գնի անկման պատճառով ռուսական ռուբլին շարունակում է կտրուկ նվազել։ Այսօր  դոլարի փոխարժեքը գերազանցել է  85 ռուբլու նշագիծը, իսկ եվրոն նորացրել է 2014 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշը՝ 92,55 ռուբլի։ Մանրամասները՝ տեսանյութում։

Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին ևս մեկ շաբաթով

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

Հունվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ: Այս մասին հայտնում է ՀԱԿ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած հանրաքվեն, ինչպես նաեւ ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը: Այդ համտեքստում քննարկվեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ […]

ԱՆ-ն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

 ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Facabook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Հաշվի առնելով վարակի տարածման […]

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում […]

Դատի է տվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դատի է տվել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և բլոգեր Իզաբելլա Աբգարյանին: Մհեր Ենոքյանն իր հայցը ներկայացրել է ընդամենը 2 օր առաջ: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքից: Նշենք, որ հայցի համար հիմք է հանդիսացել ցմահ ազատազրկման դատապարտված Ենոքյանի վերաբերյալ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը և Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունները նույն գրառման […]

Արազ Օզբիլիսը տեղափոխվում է Բեշիքթաշ

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ»: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` կողմերի միջև տրանսֆերի հարցով արդեն համաձայնություն կա 4.5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Հաղորդվում է, որ այսօր Օզբիլիսը մեկնելու է Ստամբուլ, որտեղ առողջական զննումից հետո տեղի կունենա պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: […]

«Թող հավերժ ջնջվեն …»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղիվնիներով նկարների շուրջ մեկնաբանությունները փոթորկել են սոցցանցերի ակտիվ օգտատերերին: Պաշտպանության նախարարի կինը Facebook-ի իր անձնական էջում նկաներ է հրապարակել ու գրել. «Ձմեռային էլեգիա… Ձմեռ է: Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև […]

«Մերոնք»` Ստրասբուրգում /ֆոտո/

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում հրապարակել է լուսանկար, որն արվել է Ստրասբուրգում տեղի ունեցող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում: Լուսանկարում ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն է, Ալիկ Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լևոն Դոխոլյանը և Աղվան Վարդանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված