20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ինչպես են երիտասարդ աղջկան ուժով ամուսնացրել /ֆոտո/

Երիտասարդ աղջիկը առաջին անգամ պատմել է, թե ինչպես է հայտնվել «ոսկե վանդակում» եւ միայն 5 տարի անց է այնտեղից կարողացել փախչել։ 14 տարեկանում նա Ռուսաստանից տեղափոխվել է Լիբանան՝ ծնողների հետ։ «Մայրս ռուս է, հայրս՝ լիբանանցի։ Հայրս եկել էր Սանկտ-Պետերբուրգ, ծանոթացել մորս հետ, արդյունքում ծնվել ենք ես ու եղբայրս։ Երբ նրանք բաժանվեցին, դատարանը եղբորս թողեց հորս […]

Ադրբեջանական իշխանությունների բոլոր փորձերն ավարտվել են լիակատար տապալմամբ

ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն 25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված […]

Աշխարհահռչակ բասկիթառահարն այցելել է Երևանի պատմության թանգարանում

  Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հյուրը շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հելսինկի

Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։

Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…

Այսօր, խարխուլ և խոնավ խրճիթում, ավելի քան 27 տարի բնակվող բազմանդամ ևս մեկ ընտանիքիերազանք իրականացավ: «Շիրակ կենտրոնը», CARD կազմակերպության կողմից տրամադրվածնպատակային դրամաշնորհի միջոցներով գնեց նորակառույց, կահավորված 3 սենյականոցբնակարան և նվիրեց Դիլանյանների բազմանդամ ընտանիքին: Վաղն արդեն նրանց դոմիկը կքանդվի,իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ, որպես ձմռան վառելափայտ կբաժանվի անօթևանընտանիքներին: Դոմիկից մաքրված տարածքն էլ կհանձնվի քաղաքապետարանին՝ կառուցապատմաննպատակով: Բնակարանը […]

Մայիսի 2-ին ` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 2-ին ` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  Աշխատանքի և իրավունքի հաշտատարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը և ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արա Մկրտչյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանը: Թեմա՝ Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է:  Հյուրերը կխոսեն մեր օրերում  գործատուի  և աշխատողի  իրավահարաբերությունների, […]

Ողջին՝ հանքարդյունաբերական ճիրաններում /վիդեո/

Կապանի ողջ երկայնքով հոսող Ողջի գետը համարվում է Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը: Գտնվելով հանքարդյունաբերական գործունեության, այսպես ասած ճիրաններում` պարբերաբար դառնում է հենց նրա զոհը: Ինչպես տեղեկացնում է syunikonline.am կայքը մինչ պետական մարմինները, սովորության համաձայն, աչք են փակում խնդիրների վրա` Ողջին շարունակում է օրեցօր հարստանալ տարբեր ծանր մետաղներով և անցնելով Կապանի ողջ երկայնքով որպես հետագիծ թողնում […]

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն  այցելել է   ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին  ներկայացվել են կատարված  միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ  մասնագետները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ