25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պետք է արժանին մատուցել

Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը: Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար […]

Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության բազմաթիվ կոչերը

Մայիսի 4-ին աշխատանքային այցով Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, անդրադարձան Չեխիայի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին, անցյալ շաբաթ Պրահայում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին: Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն արտահայտեցին իրենց ղեկավարած երկու գերատեսչությունների միջև պարբերական […]

Եռաբլուրում «հուղարկավորված» Հրաչիկ Աբրահամյանը նորից Արցախ է մեկնում /վիդեո/

Եռաբլուր զինվորական պանթեոնում «հուղարկավորված» Հրաչիկ Աբրահամյանը նորից Արցախ է մեկնում: Հետմահու արիության մեդալ ստացած հերոսը պատմում է իրեն բաժին հասած ոդիսականը: Ազատամարտիկ Հրաչիկ Աբրահամյանը տառապել է գերության մեջ: Ընտանիքը սգացել է նրա մահը, բայց այսօր նա կրկին առաջին գծում է ու վստահ է, որ կկոտրի հային խոցել ցանկացող սուրը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սթափվելու ժամանակն է, սիրելի լրատվամիջոցներ

Ծանր ու պատասխանատու այս պատմական պահին, երբ վճռվում է հայոց պետականության գոյության հարցը, մեր լրատվությունը մեծ մասամբ զբաղված է էժանագին սենսացիաներով եթերն ու էջերը լցնելու իր առօրեական գործով: Ցավով կարդացի հերյուրախառն գրառումները, թե իբր Հերմինե Նաղդալյանը ուղղաթիռներով ինչ-որ բիզնես ծրագրեր է լուծել կամ ոչինչ չի արել արցախյան պատերազմի համար: Այդ ժամանակներում ես անձամբ ականատես եմ […]

Սեյրան Օհանյանը ստուգում է

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման […]

Տիգրան Ուրիխանյանը ցուցմունք չի տա Անի Հովհաննիսյանի դեմ

Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս»կուսակցության  նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները  բավարար  են  եզրակացության  համար: Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած  հանցագործ պիտի կրի օրենքով […]

Ահա թե ինչու է պետք բողկ ուտել

Բողկը մեր սննդակարգում անհրաժեշտ բանջարեղեն է, որը բարելավում է նյութափոխանակությունը եւ մարսողությունը: Այս բանջարեղենը իր մեջ պարունակում է վիտամիններ C, B, կալիումի, կալցիումի, երկաթի եւ ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ այլն։ Հիպոկրատը բողկն օգտագործել է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, Դիոսկորիդը` տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար։ Պլինիոսը համարում է, որ բողկը հալեցնում […]

Բացահայտվել է Շիրակում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 3-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մայիսի 3-ին` ժ.20.50-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Աշոտ Էլոյանը՝ «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ