24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է. Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում , Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը., նշելով հետևյալը. ,,Կարծում եմ աշխարհը ևս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսևորումների` […]

Այդ գործում վկա էր Վանո Սիրադեղյանը. բացահայտում /վիդեո/

Սեյրան Չիլինգարյանը հանուն Արցախի պայքարում՝ պայքարի իր ձևն է ունեցել ու իր ներդրումը: Չիլինգարյանը բազմաթիվ պատմությունների ու դեպքերի միջով է անցել: Շամշադինեցի Սեյրանը առաջին գիծ պարեն և զինամթերք էր հասցնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց իր և ՀԱԲ-ի մարտիկների մեջ եղած կապի մասին: Չիլինգարյանը պատմեց, որ ինքը լինելով ծնունդով Տավուշից և իր ողջ գործնեությունը իրականացնելով […]

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Անատոլի Գրիգորյանին՝ 75-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 4-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Անուրանալի է Ձեր վաստակը հայ կերպարվեստի, մասնավորապես՝ գեղանկարչության ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում: Առանձնահատուկ նրբաճաշակությամբ եւ բանաստեղծականությամբ Դուք կարողանում եք կյանքի պարզ եւ առօրեական դրվագները ներկայացնել պայծառ լավատեսությամբ: Գնահատելի է նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը: […]

Լոլիկի օգտակար հատկանիշները

Լոլիկը ոչ միայն բանջարեղենի մի տեսակ է, այլեւ հրաշալիորեն համադրվում է բազմաթիվ ուտեստների հետ։ Պարզվում է, որ այն իսկապես շատ օգտակար է առողջության համար։ Լոլիկը, մասնավորապես, պարունակում է` • A, C, K, Е, К, РР վիտամիններ, ինչպես նաեւ B խմբի մի քանի վիտամին։ • Լիկոպին • Քրոմ • Կալցիում • Երկաթ • Ֆոսֆոր • Կալիում […]

Կազանում շարունակվել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը

Հունիսի 3-ին Կազանում ավարտեց աշխատանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, Նիստի շրջանակներում  Հայ-ռուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի  համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ  Ֆարիդ Մուխամեդշինի հետ:  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջպետական, ինչպես նաև, տարածաշրջանային մակարդակով երկու երկրների […]

Մյասնիկյան պողոտայում կին վարորդը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին

Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ: 58-ամյա կին վարորդն  իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված