23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք.Ազատ Արշակյան

«Ռուսաստանը կրկնում է պատմությունը և նախկինի նման ձգտում բռնություն կիրառել Հայաստանի նկատմամբ»,-այսօր՝ հուլիսի 6-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Խոսելով Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասին Արշակյանը նշեց, որ  այն ուժի ցուցադրում էր: «Նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ […]

Աբխազիայում ցուցարարներն այրել են ՆԳՆ շենքը /վիդեո/

Սուխումիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի։ Նրանք հավաքվել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ ու արդյունքում այրել են շենքը։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է արագ չեզոքացնել հրդեհն, ու շենքն ամբողջովին չի այրվել։ Միջադեպի հետեւանքով զոհեր չեն եղել։ Ավելի վաղ հավաքվածները փորձել են գրավել նախարարության շենքը, նրանք պահանջում են Ներքին գործերի նախարար […]

Առաջինը

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Սովետ միություն էր, ծուռ ու կուզտիկ, սապատավոր երկիր, աշխարհից կտրված ու մենք էլ աշխարհից. բեխաբար … Ինչ ? ,, Հայ դատ,, , ինչ ? ,, ԱՍԱԼԱ ,, , մատների վրա հաշված մարդիկ գիտեին այդ մասին … Ես, որ 15 […]

Ծափաթաղ գյուղում 2 ամյա տղան խեղդվել է տան ավազանում

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հուլիսի 5-ին դժբախտ դեպք է պատահել: Գյուղապետարանից  Henaran.am-ը տեղեկացավ , որ 2-ամյա տղան  բակում խաղալիս ընկել է ջրով լցված ավազանի  մեջ ու խեղդվել: Երեխայի կողքին այդ ժամանակ մարդ չի եղել:  

Զինծառայողներ տեղափոխող բեռնատար է շրջվել.15 հոգի հիվանդանոցում են

Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինվորականներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, որի հետեւանքով 15  զինծառայող տեղափոխվել է Կապանի ԲԿ: Henaran.am-ը հիվանդանոցից տեղեկացավ , որ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում:

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներով ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում բարձրաստիճան զինվորականներներով ուղղաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Գիրեսունի Ալուջրա գավառում: Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել` ութ մարդ: Զոհերի մեջ գնդապետեր կան։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է […]

8 ժամում համբուրել է 8001 մարդու.այսօր համբույրի միջազգային օրն է

Այսօր՝ հուլիսի 6-ին Համբույրի միջազգային օրն է  (World Kiss Day или World/International Kissing Day), որն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում։ Իսկ 2 տասնամյակ առաջ այն հաստատվել էր ՄԱԿ–ի կողմից։ Համբույրի գործում ամենահարուստ փորձն ունի ամերիկացի Ա. Ե. Վոլֆրամը Մինեսոտայից։ 8 ժամում նա համբուրել է 8001 մարդու։ Դա տեղի է ունեցել 1990-ի սեպտեմբերի 15-ին նահանգում […]

Չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստո­նեական է. Իրավունք

Դուք չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստո­նեական քայլ է: Զարմանում եմ, դրա համար բոլորդ մեր հետեւի՞ց եք ըն­կել: Էս երկիրն ու­րիշ խնդիր չունի՞: Մարդը ուզում է, դիահերձում են, չի ուզում` չեն դիա­հերձում, ինչ կա դրա մեջ: Լավ ենք արել, եթե չենք թո­ղել»: Մեզ հետ զրույցում այս կերպ արձագան­քեց Գյումրու նախկին քաղա­քապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով լրատվամիջոցնե­րի այն հրապարակումներին, թե […]

Զգաստացել են

‹‹Ցանկացած ընկերություն, որ խուսփում է վերահսկող մարմնի ստուգումներից, խախտում  է  անում: Այդ երևույթը նորմալ  չէ:  Կան բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որ չեն ուզում բացահայտ գործել: Այդ կեցվածքը նորմալ չէ››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ տնտեսության զարգացման համար պիտի հաղթահարենք այս աղտը: ‹‹Այս հարցում  առաջընթաց կա, գործընթացը սկսել է: Տնտեսավարող սուբյեկտները զգաստացել են››, […]

Արագացված. Իրավունք

Առաջներում տարբեր առանցքային երկրներ եւ միջազգային կառույց­ներ Ղարաբաղի մասին խոսելիս հիմնական շեշտը դնում էին հրադադարի ռեժիմի պահպանման վրա: Բայց ահա քառօրյա պատերազմից հետո ակն­հայտ է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, այսինքն` առաջին պլան են մղում հակամարտության կարգավորման գաղափարը: Այսպես երեկ Թբիլիսիում ավարտ­ված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհա­ժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն ամփոփիչ հռչակագրում անդրադարձել է նաեւ Ղարաբաղին այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված