25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի ցուցակը պատրաստ է, դժգոհողներն էլ կլռեն

“Ցուցակը պատրաստ է, բայց ես անտեղյակ եմ, ինձ համար կարեւոր է որ կուսակցությունը դաշինքով  հանդես գա, իսկ թե որտեղ կլինեմ, կարեւոր չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանը որտեղ կտեսնի մեզ, մենք կընդունենք այդ որոշումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՀԱԿ համամասնական ցուցակին եւ այնտեղ ՍԴՀԿ-ի դերին:

Հարցին, թե արդյո՞ք ավտորիտարիզմի մասին չի խոսում այն փաստը, որ ՀԱԿ-ի ցուցակը միանձնյա կազմում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

“Մեր կուսակցության փաստը ձեզ համար տեսանելի պիտի դարձնի,  որ ժողովրդավարության խնդիր Կոնգրեսում չկա: Մեր կուսակցական գաղափարների տարածման, ուղղվածության առումով բոլորս ազատ ենք: Ինչ վերաբերում է միանձնյա ցուցակ կազմելուն, քաղխորհուրդը որոշում էր մեկ ամիս շարունակ ցուցակ կազմել, բայց չկարողացանք: Կոնսենսուսի խնդիր կա: Սա ՀՀԿ կամ ԲՀԿ դեպքը չէ, որ Գագիկ Ծառուկյանը կազմի”,-ասաց ՍԴՀԿ ատենապետը:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչ երաշխիք կարող է լինել, որ Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը կգոհացնի բոլորին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.”Նման երաշխիք չի կարող լինել: Միշտ էլ լինում են դժգոհողներ, բայց դա ոչինչ չի փոխում, մենք որոշել ենք դիմել են Տեր-Պետրոսյանին, որ մեզ օգնի”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե որ ուժերը կարող են դժգոհների ցանկում հայտնվել, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.”Հնարավոր է` ես ինքս էլ դժգոհ լինեմ , բայց ես կլռեմ, որովհետեւ մենք ունենք շատ ավելի մեծ նպատակ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ