25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին լուրերին:

‘Որ լրատվամիջոցը, կայքը նայում ես` ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ, ՀԱԿ-ԲՀԿ, “ՖԲ”-ի մասին էլ չեմ խոսում…

Ժողովուրդ, վերջ տվեք անիմաստ գուշակություններին, բանավեճերին: Նման քննարկումները, հայտարարությունները, լուրերը, գուշակությունները հաճախ միստիֆիկացիա է, իրերի իսկական, երբեմն շատ հասարակ էությունը քողարկող հնարամիտ մի քող…

Մեկընդմիշտ իմացեք` ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն սատարի Լ.Տեր-Պետրոսյանին:
Միաժամանակ, ԲՀԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ, եթե վերջինս որպես միասնական թեկնածու իր հերթին պաշտպանի Գագիկ Ծառուկյանին: Այլընտրանք չկա: Սակայն, համաձայնեք, որ երկուսն էլ ֆանտաստիկայի ժանրից է…

Հա, քիչ էր մնում մոռանայի, ի հայտ եկավ եւս մեկ ‘հայտնություն’, եւս մեկ ‘քաղաքական ինքնասպան’` հանձինս հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի: Պ-ն Հովհաննիսյանի այս քայլը` որոշ հայտարարություններից հետո, ավելի շատ նման է դեմարշի, եւ ինձ հիշեցնում Թատերական հրապարակում նրա դրոշի մոտ կանգնելու եւ հացադուլի ակցիաները…’,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ