20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այն, ինչ 1915-ին պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն. Րաֆֆի Հովհաննիսյան

Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը:

Այն, ինչ 1915-ին պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության եւ ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր:

Հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային եւ մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ:

Սա Հայրենասպանություն էր:

Թուրք եւ հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է եւ տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաեւ արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով:

Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,

Անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, այժմ` “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ