25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆուտբոլի Ֆեդերացիան “տեղն է դնում” օլիմպիական կոմիտեին

Վերջերս մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել էր այն փաստին, որ Հայաստանի ֆուտբոլային օլիմպիական ընտրանին չի կարող խաղալ ռուսաստանյան ‘Ֆորվարդ’ ընկերության մարզահագուստով, որի հետ պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Եվ ահա այսօր ՀԱՕԿ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.’Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում:

Առավել եւս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարեւորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերի մարզահագուստ կրելու պայմաններին եւ պայմանագրային պարտավորություններին:

Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում  եւ մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել:  Թերեւս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները, որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաեւ ՀԱՕԿ-ի ղեկավարները: Ինչ խոսք, անչափ շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի ‘…վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր’:

Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական ֆուտբոլի վերելքով’:

Henaran.am -ին հաղորդում են ՀՖՖ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ