29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Օդաչու կենսաթոշակռուների գործով 11 հոգու մեղադրանք է առաջադրվել

image_9855

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման եւ վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ չարաշահումների, խախտումներ են հայտնաբերվել նաեւ նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման եւ վճարման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոս ամիսց մինչեւ 2010թ. փետրվարն ընկած ժամանակահտվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ եւ նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը եւ Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16 800 ԱՄՆ դոլար գումար`  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավիթաշեն» տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար:

Միջնորդության համար իր եւ Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի եւ խոշոր չափերով` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը  փոխանցել է Ս. Հակոբյանին եւ Գ. Վարդանյանին` կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի եւ Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում եւ հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, իրենց գործողություններով հիշյալ կենսաթոշակառուներին տարբեր ժամանակահատվածներում խաբեությամբ թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի հավելագրումների եղանակով ավել հաշվարկված ընդհանուր 7 855 650 դրամ խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարները ստանալուն եւ հափշտակելուն օժանդակելու դիմաց:

Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-րդ մասի 3-րդ կետով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածով եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով,

Գ. Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-314-րդ հոդվածով եւ 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով,

Կ. Խալաթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով,

կենսաթոշակառուներ Մ. Եֆրեմյանին, Ա. Թունյանին, Ս. Հովհաննիսյանին, Տ. Սիմոնյանին եւ Ծ. Ասատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ մեկ այլ կենսաթոշակառու Ա. Աբրահամյանի մասով 2012թ. փետրվարի 21-ին որոշում է կայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմաբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին,

Դավիթաշեն վարչական շրջանի “ՍՈՍ”Օդաչու համատիրության նախագահ Ժ. Ղուկասյանին եւ նույն համատիրության հաշվապահ Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012թ. մայիսի 6-ին քրեական գործից անջատվել է մաս` ըստ մեղադրանքի  Ս. Հակոբյանի, Գ. Վարդանյանի, Կ. Խալաթյանի,  Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Ս. Հովհաննիսյանի, Տ. Սիմոնյանի, Ծ. Ասատրյանի, Ա. Աբրահամյանի, Ժ. Ղուկասյանի եւ Ա. Գեւորգյանի, եւ ուղարկվել  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ