25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետհամալսարանի ներիտասարդներին “էներգետիկա” են տալիս. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են “Ռեդբուլ” կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, թերթը փորձել է ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Կարեն Գրիգորյանից:

Վերջինս վստահեցրել է, թե նման բան համալսարանի ներսում չի բաժանվել. “Իրենց հարցրեք, թե ինչի են բերել բաժանել, համալսարանի տարածքում հնարավոր է` բաժանեն, ներսում անհնար է, որովհետեւ դրա համար թույլտվություն է պետք, լսարաններում բացառում եմ, իսկ տարածքում 100 տոկոսով չեմ կարող բացառել, շատ բան կարող են խոսել, բայց հո դա այդպես չէ”:

Մինչդեռ ուսանողներից շատերը թերթին տեղեկացրել են, որ հենց համալսարանի շենքում են բաժանվել էներգետիկ ըմպելիքները` դասամիջոցների ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ