29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

‘Եթե բանակում ունենք կորուստներ, ապա դա նաեւ մեր մեղքն է’. քահանա

image_9820

ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում ծառայում է 47 հոգեւորական, որոնց մի մասը ժամանակավոր, մյուսները` հիմնական: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի հոգեւոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Նրա խոսքով`  բանակում սպասավորների պակաս է զգացվում, եւ ցանկալի կլիներ, որ հոգեւորականներ լինեին բոլոր զորամասերում, ներկայումս նրանց բաշխումը տեղի է ունենում սահմանամերձ զորամասերին առաջնահերթությունը տալու սկզբունքով:

Բանախոսը նշեց,  որ պաշտոնապես հոգեւոր սպասարկումը բանակում սկսվել է համակարգվել 1997-ից Գարեգին Ա կաթողիկոսի եւ այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:

‘’Մենք պետք է զինվորի եւ սպայի մեջ հոգեւոր արժեքները բարձրացնենք, ինչպես նաեւ զինվորին պետք է սովորեցնել այդ արժեքը ճիշտ գնահատել եւ պահպանել: Մենք փորձում ենք սեր սերմանել նրանց միջեւ, սեր՝ միմյանց նկատմամբ, որովհետեւ սերը սեր է ծնում’’,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հենց սահմանամերձ շրջաններում հաճախակի սպանություններ գրանցվում, հոգեւոր հայրը պատասխանեց, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն դրանում։

‘’Շատ ցավալի է, որ ունենում ենք երիտասարդ կյանքերի կորուստ: Մենք այսօր գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ:  Եթե ունենք կորուստ, ապա սա նաեւ մեր մեղքն է: Մենք ենք մեղավոր: Առաջին հերթին, չասեմ՝ ուզում եմ մեղավորությունը վերցնեմ սպասավորներիս վրա, բայց մենք էլ մեղավորություն ունենք’’,-ասաց հոգեւորականը։

Ինչ վերաբերում է հայկական բանակում աղանդների տարածվածությանը, քահանան նշեց, որ այսօր բանակում  աղանդավորական ալիքը այնքան ուժեղ չէ, որքան 1980-ականներին:  Քահանան տեղեկացրեց, որ բանակում իրենց հոգեւոր ծառայությունը մատուցող հոգեւորականները պարբերաբար զրույցներ են ունենում աղանդավորների հետ:

‘’Մենք աշխատում ենք դարձի բերել նրանց: Հաճախ դա մեզ մոտ ստացում է, քանի որ պատանիները չգիտեն, թե ինչ են ընտրել: Ծնողներն են հաճախ մեղավոր երեխայի ընտրության մեջ: Կան զինվորներ էլ, որոնք ծուլանում են ծառայել եւ պատճառ են բերում այն, որ աղանդավորները զենք չեն վերցնում: Մի քանի զրույցից հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը, զենք էլ են վերցնում’’,- պատմեց Տեր Կորյունը, նկատելով, որ բանակում հազվադեպ, բայց հանդիպում են նաեւ իրենց հավատքի մեջ համոզված աղանդավորներ, որոնք հենց իրենք են փորձում զրույց առաջ քաշել եւ սերմանել իրենց հավատքը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ