29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիական իշխանությունները հայտնել են Իդլիբի գրավման մասին /վիդեո/

image_9812

Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբը` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաքը, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Ապստամբների կողմից մի քանի ամիս շարունակ վերահսկվող քաղաքի գրոհն սկսվել էր 3 օր առաջ: Սիրիական թերթերը հավաստիացնում են, որ գրոհն ավարտվել է հաջողությամբ: Զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:

Անկախ աղբյուրների տրամադրած  տեղեկություններն առայժմ հնարավոր չէ ստուգել, քանի որ Իդլիբի հետ կապող տեսադաշտերն ավերված են: Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ ապստամբների զինամթերքը եւ դեղամիջոցները վերջացել են:

Եթե Իդլիբի գրավումը հաստատվի, ապա դա կինի կառավարական զորքերի 2-րդ շոշափելի հաղթանակը վերջին 2 շաբաթվա ընթացքում: Մարտի սկզբին կազմակերպված գրոհի արդյունքում ապստամբները ետ քաշվեցին նաեւ Հոմս քաղաքից:

Հարկ է նշել, որ սիրիական կառավարական զորքերը մի քանի անգամ Իդլիբի վերահսկողությունն իրենց ձեռքն էին վերցրել, սակայն կրկին կորցրել էին: Ապստամբների համար ավելի հեշտ է գործել Սիրիայի հյուսիս-արեւմուտքի անտառներում եւ լեռներում, քան երկրի կենտրոնի բարձրավանդակում:

Հակառավարական ապստամբությունը Սիրիայում սկսվել է մեկ տարի առաջ: Այս ընթացքում ավելի քան 8 հազար մարդ է սպանվել:

http://youtu.be/BbsZ29-hfhs

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ