18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գլխավոր արծիվը` “գեղեցկուհի” լրագրողին եւ Գերմանիայի դեսպանին

Այսօր ‘Հայոց արծիվներ’ ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում հրապարակված է “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի պատասխանը` իր եւ իր ժեստերի վերաբերյալ  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի մեկնաբանությանը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. ‘  Մեծ հարգանք ունեմ Հայաստանում առաքելություն իրականացնող բոլոր դեսպանների գործունեության հանդեպ, որն էլ լուրջ խթան է  Հայաստանի և արտերկրների միջև բարիդրացիական գործունեություն իրականացնելու համար:

Անձամբ ինքս տեսել եմ Գերմանիայի դեսպանին ուղղված լրագրողուհու կարծես թե պատվիրված հարցերի տեսանյութը և ի պատիվ Գերմանիայի դեսպանի` պետք է ասեմ, որ արտառոց ոչինչ չկար, ավելին, բազմիցս նշել եմ, որ իմ ձեռքի շարժումը առաջնորդներին բնորոշ շարժում է, և ես ձեռքս ինքնաբուխ բարձրացնում եմ վերև միայն այն ժամանակ, երբ ելույթիս վերջում ասում եմ` կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` Հայաստանին առաջընթաց, զարգացում, հզորացում և հավերժություն:

Ինչ վերաբերում է լրագրողուհու պատվիրված և դիտավորյալ ռասիզմի հետ կապված հարցերին, ուղղակի ապշում, հիասթափվում և կարեկցում եմ բանսարկություններով ապրող մարդկանց: Ավելին,  ռասիզմին ուղղված ի՞նչ հարցեր եք հնչեցնում դեսպանի առջև` խայտառակելով ինքներդ ձեզ և փորձում ցեխ շպրտել իմ և ՙՀայոց Արծիվների՚ հայրենասիրական գործունեության վրա:

Դուք գիտե՞ք ինչ է ռասիզմը, և ինչ է հայրենասիրությունը, իհարկե, չգիտեք: Անձամբ ինքս հայրենասեր եմ և՛ իմ արյամբ, և՛ տեսակով, և Հայաստանում ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ կթաղեմ իմ ձեռքերով այնպես, ինչպես իմ պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր իբր ապրելով հայկական բարձրավանդակում` չեն կարողանում զգալ, գիտակցել մեր պետության, մեր ժողովրդի առջև ծառացած ապագայի ցանկացած մարտահրավերների վտանգը, լիարժեք չեն գիտակցում իմ և ‘Հայոց Արծիվների’ կողմից ամեն օր քարոզվող եռամիասնության արժեքային համակարգի ‘Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ’ կարգախոսի խիստ անհրաժեշտությունը բնակչության շրջանում, լրջագույնս չեն գիտակցում հորինված ադրբեջանցիների կողմից հնչվող ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը:

Ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարող է երիտասարդ, գեղեցկուհի լրագրողը այդքան ատելություն ունենալ իր հայրենիքի և հայրենիքին անշահախնդիր ծառայող զավակների և հայրենասիրական շարժումների հանդեպ: Ցավում եմ այն վախկոտների համար, ովքեր առանց աչքները թարթելու վաճառում են սեփական հայրենիքը, դավաճանում նրան, հաղթանակած հայ ժողովրդի արժանապատվությանը, միաժամանակ ամեն վայրկյան ստրկացնում, ոչնչացնում իրենց հոգիները:

Որպես վերջաբան, կոչ եմ անում անտեսանելի մուտիլովշչիկներին` ժողովրդի մեջ հայրենասիրություն քարոզելը երբեք չհամեմատեք ձեր կողմից հորինված և ձեր կողմից շահարկվող ռասիզմի հետ այնպես, ինչպես սողուններին չհամեմատե՛ք արծիվների հետ: Բավական է մեկ անգամ մուտք գործեք ‘Հայոց Արծիվներ’ հայրենասիրական հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ (www.hayocartsivner.am) և դուք ոչ միայն կզարմանաք ‘Հայոց Արծիվների’ խիստ թափանցիկ գործունեության, այլ նաև ‘Հայոց Արծիվների’ ամենօրյա օրհնաբեր գործունեության վրա’:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Խաչիկ Ասրյանի լուսանկարը նայելով, ասել է թե տվյալ քաղաքական գործիչը ֆաշիստական ժեստեր է օգտագործում:

Henaran.am-ին հաղորդում են ‘Հայոց արծիվներ’ ՀԿ մամլո գրասենյակից

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ