29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անցնում են ծածկագրով պահպանակների

image_9803

Հնարավոր է, որ մոտ ապագայում մասնագետները ստեղծեն անվտանգ սեքսի գլոբալ քարտեզը:

Պահպանակի օգտագործումից հետո այդ մասին հարկավոր է տեղեկացնել ընտանիքի պլանավորման ամերիկյան կենտրոնի մասնագետներին: Դրա համար անհրաժեշտ է պարզապես նկարել հակաբեղմնավորիչ միջոցի ծածկագիրը սմարթֆոնի օգնությամբ, որպեսզի մասնագետները կարողանան ստեղծել անվտանգ սեքսի քարտեզը:

Այս փորձի շրջանակներում տարածվել է 55 հազար պահպանակ: Դրանց օգտագործման մասին կայքում կարելի է պատմել ինչպես անանուն, այնպես էլ  շարադրել ձեր ինտիմ հանդիպման մանրամասները: Կարելի է նաեւ մեկնաբանություններ թողնել ձեր զգացողությունների մասին:

Ընտանիքի պլանավորման կենտրոնի մասնագետները ցանկանում են այս կերպ ազդեցություն գործել մարդկանց վրա, որպեսզի վերջիններս  ձգտեն պաշտպանել իրենց անցանկալի հղիությունից եւ վեներական հիվանդություններից: Մասնագետները ձգտում են մարդկանց սովորեցնել խոսել ինտիմ թեմաներից եւ չամաչել դրանից:

Ըստ գլոբալ քարտեզի` այժմ հատուկ տարածած հակաբեղմնավորիչներից օգտվում են ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ