25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել

Արմավիա‘  ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի  ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել:  Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ  Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները:

‘’ Գալով ընդհանուր հայտարարի, կողմերը մշակել են  պարտքերի մարման քաղաքականություն, այսինքն` գտնվել է ելքը: ‘Զվարթնոց’’-ը ‘Արմավիային’ հնարավորություն կտա որոշակի  ժամանակի ընթացքում մարել իր պարտքերը, որպեսզի ավիաընկերությունը շարունակի աշխատել: ‘’Արմավիա’’-ն սնանկ չի հայտարարվելու’’,- ասաց  Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք, որ ‘’Արմավիա’’-ն մարտի 6-ին գործադուլ էր հայտարարել` պատճառաբանելով ‘’Զվարթնոց’’ օդանավակայանի բարձր սակագները: ‘Ռոսնավիգացիա’’ կազմակերպության կողմից ստացված հեռագրի համաձայն`  ‘’Արմավիա’’ ավիաընկերությանն արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք` կուտակված պարտքերի պատճառով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ