19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն չի խախտում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը արդեն իր կենտրոնական գրասենյակի վրա փակցրել  է ընտրական շտաբի ցուցանակը: Ցուցանակի վրա կուսակցության կարգախոսն է `”Հավատանք, որ փոխվենք”, ՀՀԿ-ի լոգոն, եւ “Կենտրոնական ընտրական շտաբ” գրառումը: Իհարկե, կա նաեւ տպարանի անվանումը եւ տպաքանակը:

Արդյո՞ք սա Ընտրական  օրենսգրքի խախտում չէ`Henaran.am-ի  հարցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւ Օհանյանը ասաց, որ ԸՕ-ի 18-րդ հոդվածում հստակ սահմանված է թե որն է համարվում քարզչական տպագիր նյութեր: Ըստ այդմ, ՀՀԿ-ի ցուցանակները չեն կարող համարվել քարոզչական պաստառ:

Մասնավորապես, ԸՕ-ի 18-րդ հոդվածի 5-րդ կետը նշում է, որ “թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորել ընտրական շտաբներ”:

Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք),  ինչպես նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, եւ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը”,-ամրագրված է նույն հոդվածում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ