19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռիկ Սանտորումը հաղթել է ԱՄՆ-ի հարավային նահանգների փրայմերիզներում

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում կայացած Հանրապետական կուսակցության մրցապայքարում  առաջատարը Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումն է` իր ետեւում թողնելով Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին եւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչին, տեղեկացնում է “Associated Press”-ը: Նա հաղթանակ է գրանցել նաեւ Միսիսիպի նահանգում:

Հարավային նահանգներում լավ ելույթներից հետո Սանտորումն ամրապնդել է իր դիրքերը` լինելով ավելի պահպանողական տարբերակ լիբերալ Ռոմնիի համեմատությամբ: Վերջինիս չի հաջողվել ստանալ ԱՄՆ-ի հարավի պահպանողական բնակիչների աջակցությւոնը:

Գենգրիչին, որը բավականին ետ է մնում իր մրցակիցներից, անհրաժեշտ է գոնե մեկ հաղթանակ, որպեսզի արդարեցնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար:

Կոնգրեսական Ռոն Փոլը ընդհանրապես չի մասնակցել Ալաբամայում եւ Միսիսիպիում կայացած փրայմերիզին, քանի որ նրան աջակցում են աննշան թվով  հանրապետականներ:

Չնայած Սանտորումի հաղթանակներին, Ռոմնին առայժմ առաջատարն է փրայմերիզներին հավաքած ձայներով: Բացի այդ, նրան աջակցում են կուսակցության ղեկավարները, նրա նախընտրական քարոզարշավն ավելի լավ է կազմակերպված եւ ֆինանսավորված, քան նրա մրցակիցներինը: Սակայն Ռոմնիին չի հաջողվում ստանալ պահպանողական ընտրազանգվածի աջակցությունը, որը նրան չափազանց լիբերալ է համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ