19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրախորհրդարանը հանդուրժողականություն է ցուցաբերել Պուտինի հանդեպ

Եվրախորհրդարանը որպես ընթացող նստաշրջանի թեմա է ընտրել նախագահական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում: Երկուշաբթի այն քննարկել է միջազգային հարցերով կոմիտեն, իսկ երեքշաբթի` ֆրակցիաները: Այսօր կկայանա ընդհանուր խորհրդարանական քննարկում, որի արդյունքները կհիմնավորեն ընտրությունների օրինականության հարցը: Համապատասխան բանաձեւի փաստաթուղթը կներկայացվի վաղը, եւ հավանաբար այն ավելի “մեղմ” կլինի, քանի ՌԴ Պետդումայի ընտրություններին վերաբերող նմանատիպ փաստաթուղթը: Ընդ որում, ընդդիմությունը չի կորցնում հավատը եվրոպական ինստիտուտների նկատմամբ եւ դեռեւս հուսով է փոխել ապագա բանաձեւի ընթացքը, տեղեկացնում է “Коммерсант”-ը:

Փաստաթղթի նախագծում, որը  պատրաստել է “Սոցիալ-դեմոկրատների պրոգրեսիվ դաշինք”-ի ղեկավարը, ի տարբերություն դեկտեմբերին ներկայացված բանաձեւի, որում ասվում էր, որ Պետդումայի ընտրությունները “անազատ են, անարդար եւ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին”, այս բանաձեւում նշվում է միայն “նախընտրական քարոզարշավի  եւ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների”, ինչպես նաեւ “քվեարկողների ընտրության սահմանափակման” մասին:

Փաստաթուղթը չի առաջարկում չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները, ինչպես դեկտեմբերին, այլ միայն կոչ է անում ՌԴ իշխանություններին “խախտումների ընդհանրական եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել, որպեսզի ամրապնդվեն դեմոկրատական չափանիշներն ապագա ընտրությունների համար”:

Հարկ է նշել, որ սոցիալ-դեմոկրատները Մոսկվային ամենահավատարիմն են Եվրախորհրդարանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ