25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարին գյուղատնտեսության առումով բարեբեր կլինի

‘Երեկ 7 ֆերմերային տնտեսություններ նամակ են հղել վարչապետին, որպեսզի սերմնացուների ցուցակի հաստատաման պրոցեսն արագացնեն: Մինչեւ ԱԺ-ն կհաստատի այն, մենք այդ ընթացքում ժամանակ ենք կորցնում, գյուղատնտեսական տարի ենք կորցնում’,- այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Հայաստանի ագրարագյուղացիական միավորում’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` այդ 7 ֆերմերային կազմակերպությունները սերմնացուի ամեն սորտի համար արդեն վճարել են 80 հազար դրամ, ընդհանուր թվով 2 մլն դրամ են մուծել, սակայն քանի դեռ սերմնացուների ցուցակը պատրաստ չէ, այդ կազմակերպությունները չեն կարող ներկրել սերմնացու եւ կորցնելով ժամանակ, մեծ չափերի վնասներ կկրեն:

‘Ամեն տարի հունվար ամսին հաստատված է լինում այդ ցուցակը, այս տարի դեռ հաստատված չէ, ինչու են ձգձգում, դա արհեստական խոչընդոտ է’,- համոզմունք հայտնեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ կարգն է այդպիսին` գյուղացիները նախապես վճարում են սերմնացուների համար, հետո հաստատվում է ցանկը, եւ թույլատրվում է ներկրել:

Բանախոսը  նշեց նաեւ, որ այս տարի ժամանակային առումով հետ կընկնի վեգետացիոն շրջանը, այսինքն` գյուղացին բերքը կհավաքի նախատեսվածից 20 օր ուշ: Սակայն առատ ձյան տեղումների շնորհիվ տարին գյուղատնտեսական առումով բարեբեր կլինի:

‘Անասնակերի մեծ պաշար կունենանք, ապահոված կլինենք անջրդի հողերով, պետության տրամադրած սուբսիդիաները նույնպես կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Հույս ունենք, որ սուբսիդիաները միշտ կլինեն, այլ ոչ միայն նախընտրական տարիներին’,- եզրափակեց Հ.Բերբերյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ