29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած զինվորի ընկերներին ճնշում են. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

image_9762

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.’ 2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված եւ դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ունի մի շարք մտահոգություններ:

Մասնավորապես, կազմակերպության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում եւ ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քանի որ նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որը անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, պահանջում ենք նախաքննություն իրականացնող մարմնից՝ միջոցներ ձեռնարկել զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու եւ քրեական գործի անաչառ, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու համար’:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին  ջրծաղիկի հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի համար ձերբակալվել էր  Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը: Գործը գտնվում է նախաքննական փուլում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի լրատվական բաժնից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ