29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ԲՀԿ. ի՞նչով է պայմանավորված համագործակցությունը

image_987

՛՛Առաջիկա քաղաքական խնդիրները կախված են լինելու ոչ կուսակցությունների, ոչ էլ անհատների ցանկություններից, այլ խնդրի դրվածքից՝ ինչ է ուզում մեր հասարակությունը՛՛,-այսօր լրագրողներին ասաց

ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանն այսօր տագնապային իրավիճակում է գտնվում, քանի որ արտագաղթը գնալով ավելի մեծ թափ է առնում: Այս խնդրին լուծում տալու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ:

՛՛ՀԱԿ-ԲՀԿ համաձայն եմ, ՀԱԿ-ՀՅԴ համաձայն եմ, ՀԱԿ-ՀՀԿ-ի որոշ թևեր, ովքեր լուծում կգտնեն այս հարցին, համաձայն եմ: Խնդրից է որոշվում համագործակցության ձևն ու դաշտը, թեկնածուն տվյալ դեպքում ածանցյալն է: ՛՛Բարգավաճում՛՛ գնում են  մեծ քաղաքական գործընթացներ՛՛,-ասաց Մանուկյանը: Լրագրողների դիտարկմանը, որ ՛՛Կոնգրեսը՛՛ տարիներ շարունակ մեղադրում էր ԲՀԿ-ին՝ մարտի մեկի տասը զոհերի համար, իսկ հիմա կարող է համագործակցել այդ ուժի հետ, դա ինչպես կարելի է որակել որպես բարոյահոգեբանական արարք, պատգամավորն արձագանքեց.

՛՛Ես գնահատում եմ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու ինքնուրույն որոշումները, նրանց պայքարը Սերժ Սարգսյանի դեմ: Կարող եք մեղադրել մեզ համագործակցության մեջ տարբեր ուժերի հետ, եթե ԲՀԿ-ը համարվում է ընդդիմադիր, ես ողջունում եմ նրանց, ովքեր գտնում են, որ Հայաստանում կա սպառման խնդիր, ովքեր դուրս են գալիս նախագահի դեմ, ողջունում ենք նրանց դիրոքորոշումը:

ԲՀԿ-ն այսօր ունի բավական մանդատներ, եթե ուզում եմ որևէ հարցի դեմ քվեարկել, ես դա համարում եմ համագործակցություն՛՛: Արամ Մանուկյանը մարտի մեկի հիմնական մեղավորին համարում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

՛՛Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող  ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատու՞մ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի: Իրականացնողները բոլորիս հայտնի են, ՛՛,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ