25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Մեզ դիտում են որպես ‘աստղ’, որ երկու բառ իրար կապել չգիտենք’. Վակցինայի քաղաքական նկրտումները

‘Չեմ գտնում, որ կարող եմ հիմա  լինել պատգամավոր, բայց կշարունակեմ  երիտասարդության համար լավ իմաստով հեղափոխական գործեր անել: Ես  իշխանամետ եմ,  բայց կուսակցական չեմ’’,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց  DJ Վակցինան` մեկնաբանելով մամուլում վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե DJ  Վակցիան` Արուսիկ Մկրտչյանը հնարավոր է մտնի ՀՀԿ համամասնական ցուցակ:

‘’Մամուլում կարդացի մի հոդված, որտեղ բացասական արձագանք է ստացել հայտնիների` ԱԺ մտնելու փաստը: Շատ վատ է, որ մեզ դիտում են որպես  “աստղ”,  որ երկու բառ իրար կապել չգիտենք, սակայն  մենք  տարբեր ոլորտներում ներդրումներ ունեցել ենք, ու մեր ներդրումների շնորհիվ շատ բան է փոխվել: Իսկ այն քննադատությանը, թե մենք ավելի դատարկ ենք, քան մյուս պատգամավորները, ասեմ որ մենք ավելի շատ բան կարանք փոխենք ‘’,- ասաց DJ Վակցինան:

Անդրադառնալով Շուշան Պետրոսյանի` պատգամավոր դառնալու մտադրությանը, նա ասաց, որ Շուշանը ունի ճիշտ տեսակետներ, եւ կարող է իր հետ փոփոխություններ բերել:

‘’Կուզենայի, որ  խելացի ու բանիմաց երիտասարդներից մտնեն ԱԺ, օրինակ` Սամվել Ֆարմանյանի պատգամավոր դառնալը էլի դրական եմ համարում, քաջատեղյակ ու բանիմաց մարդ է եւ շատ հարցերում դրական տեղաշարժեր կնկատվեն’’,- զրույցը եզրափակեց  DJ  Վակցիան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ