28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու օրում երկու ինքնասպանություն Լոռիում /վիդեո/

image_9726

Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում Նունե Բասմաջյանի կողմից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ  Վանաձորի Տիգրան Մեծ  պողոտայի 17 շենքի նկուղում հայտնաբերվել է նույն շենքի 31 բնակարանի բնակիչ 1928 թվականին ծնված Խորեն Բասմաջյանի դին` կախված վիճակում: Նրանք ամուսիներ էին, եւ ապրում էին երկուսով:

Նրանց աղջիկներն ամուսնացած են`ապրում են Վանաձորում, իսկ որդին Ռուսաստանի Դաշնությունում է: Նախնական վարկածով, 84-ամյա տղամարդը ինքնասպան է եղել:

Ինքնասպանության մեկ դեպք էլ երեկ` մարտի 13-ին է գրանցվել նույն մարզի Թումանյան քաղաքում: 1-ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ, 1932 թվականին ծնված Հրանտ Ասատրյանը, տնից ոչ հեռու, անասնագոմում առաստաղից պարանի միջոցով կախվելով` ինքնասպան է եղել:

Ինքնասպան եղած տղամարդկանց կողմից թողած ոչ մի գրություն չի հայտնաբերվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ