29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Նավթային դոլարներով” հարստացող ադրբեջանական վերնախավը սարսափում էէ թեհրանական մոլլաներից. “Коммерсантъ”

image_9713

Ադրբեջանում ձերբակալությունները շարունակվում են: Ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են իրանական հետախուզության հետ համագործակցելու, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեսպանատների դեմ ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով: Ինչպես նշում է “Коммерсантъ FM”-ը, նոր ռազմական հակամարտությունը Մերձավոր Արեւելքում ավելի հավանական է դառնում:

Սա իսկական ճգնաժամ է 2 հարեւան երկրների միջեւ հարաբերությունների համար: Նման դեպքերում սովորաբար խզվում են բոլոր դիվանագիտական հարաբերությունները: Ավելին, խոսքը 2 երկրների մասին է, որոնք կապված են էթնիկական եւ կրոնական ընդհանրություններով: Իրանի բնակչության 10 տոկոսը, իսկ որոշ հետազոտողներ նույնիսկ կարծում են, որ 15-20 տոկոսը կազմում են ադրբեջանցիները: Բացի այդ Ադրբեջանում, ինչպես եւ Իրանում, գերակշռում է շիաների իսլամը:

“Коммерсантъ”-ը նշում է, որ Իլհամ Ալիեւի ավտորիտար վարչակազմը մշտապես հայտարարում է Թեհրանի մոլլաների հետ հարաբերություններում ընկերության եւ խաղաղության սկզբունքների մասին: Սակայն դա ընդամենը հռետորություն է: Իրականում, “նավթային դոլարներով” հարստացող ադրբեջանական վերնախավը ինչպես կրակից վախենում է թեհրանական իսլամիստներից` վերջիններիս` “արմատական բրենդը” ողջ մուսուլմանական աշխարհով մեկ տարածելու պահանջներով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ