19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչ Սիրիայում արյունահեղություն է, նախագահը լսում է “Sexy and I know it”

Բրիտանացի լրագրողների ձեռքն է ընկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի անձնական նամակագրությունը, որից պարզ է դառնում նրա վերաբերմունքը իր երկրի իրադրության եւ իրականացվող բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ Իրանի հետ հարաբերությունների մանրամասները եւ միջազգային պատժամիջոցներից խուսափելու մեթոդները: Գերագույն հեղափոխական խորհրդի սիրիացի ընդդիմադիրները գրեթե 3 հազար էլեկտրոնային նամակները հանձնել են “The Guardian”-ին:

Ըստ ստացված տեղեկությունների` Ալ-Ասադը նամակագրական կապի մեջ է եղել Իրանի իշխանությունների հետ, որոնք նրան խորհուրդ են տվել` ինչպես վարվել ապստամբների հետ: Սիրիայի նախագահի օգնականը, որը նրա ելույթների խոսքն է պատրաստում, փոխանցել է Սիրիայում Իրանի դեսպանի խորհուրդները` կիրառել “խիստ քայլեր” եւ հիշեցնել երկրի ռազմական ուժի մասին: “Անհրաժեշտ է հաստատակամություն, խիստ հայտարարություններ Իսրայելի հասցեին եւ աջակցության խոսքեր` պաղեստինցիներին,”-ասվում է նամակում:

Իրանի խորհուրդներն Ալ-Ասադն ստացել է նաեւ լիբանանցի գործարար Հուսեյն Մորտադայի միջոցով: Նա խորհուրդ է տալիս մամուլում չկենտրոնացնել ուշադրությունը այն փաստի վրա, որ Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչությունների ետեւում Ալ-Քաիդան է կանգնած. “Պատասախանատվությունն Ալ-Քաիդայի վրա գցելը մեր շահերից չի բխում, քանի որ դրանով արյունահեղությունների պատասխանատվությունից ազատվում են ապստամբները եւ ԱՄՆ-ը”: Մեկ այլ նամակում Մորտադան խորհուրդ է տալիս Ալ-Ասադին հասարակական վայրերում պարետային ժամ անցկացնել`  15.00-21.00, որպեսզի ապստամբները հնարավորություն չունենան հավաքվել եւ ցույցեր կազմակերպել:

Պարզվում է, որ Ալ-Ասադն արհամարհել է ամերիկյան պատժամիջոցները ոչ միայն պետական մակարդակով, նա նաեւ երգեր է ներբեռնել “Apple iTunes” ծառայության օգնությամբ: Մելոման Ալ-Ասադի սիրելի երգիչների ցանկում բացի սիրիացի Շամրի Սանսեդինից, նաեւ ամերիկացի Քրիս Բրաունն է: Նախագահի` թերեւս ամենից աչքի ընկնող ներբեռնած երգը ամերիկյան “LMFAO” դուետի “Sexy and I know it” երգն է: Իսկ  ռազմական գործողությունների ամենթեժ ընթացքում նախագահի աշխատակազմը միջոցներ է փնտրելիս եղել` ձեռք բերելու “Հարրի Փոթերը եւ մահվան պարգեւները” ֆիլմի տեսասկավառակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ