19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սենատորներ Մենենդեսը եւ Քըրքը կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման նորացված բանաձեւը

Սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Մարկ Քըրքը, ով Սենատում  է անցյալ տարվանից, կներկայացնեն Հայոց ցեղասպանության  ճանաչման նորացված բանաձեւը, հայտնում է Հայ Դատի ամերիկյան գրասենյակը:

2 սենատորները փնտրում են հովանավորներ` ցեղասպանության կանխման միջոցների համար, որը , ըստ բանաձեւի ներկայացման, վերաբերում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի ղեկավարն է Ջոն Քերրին: Այս բանաձեւը կներկայացվի վիճարկվող ընտրական տարվա ընթացքում` Թուրքիայի եւ նրա` Կապիտոլիումում մի շարք նախկին ընկերների հետ աճող լարված հարաբերությունների ֆոնի վրա:

Ամերիկայի հայերը եւ ցեղասպանություններին դեմ ակտիվիստները խրախուսվում են կապ հաստատել սենատորների հետ` այս օրենսդրության հովանվորները դառնալու նպատակով:

Հայ Դատի ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալությու է հայտնել սենատորներ Մենենդեսին եւ Քըրքին` Ամերիկային ճիշտ ուղու վրա դնելու համար եւ նշել, որ իրենք պատրաստ են աջակցել նրանց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ