29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

‘Բոլորն էլ գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ՀԱԿ-ը, սաղ ագենտներ են` բացառությամբ…’. Ռուբեն Հայրապետյան

image_9685

Ես կատարում եմ Ձեր բոլորի ցանկությունը, բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, չեմ լինի, էլ ի՞նչ եք ուզում, հրաժարվում եմ : Իմ ժամանակն ամբողջությամբ տալիս եմ ֆոտբոլին, որպեսզի 2014թ. աշխարհի առաջնությունում տեսնենք նաեւ Հայաստանի հավաքականին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Իմ զբաղվածությունն այնպիսին է, որ ուղղակի ֆիզիկապես չեմ կարող հասցնել մասնակցել ԱԺ նիստներին: Կուսակցությանը կօգնեմ դրսից` բոլոր հնարավոր ձեւերով, լծակներով: Ես շատ ավելի զբաղված եմ ՈՒԵՖԱ-ում եւ ՖԻՖԱ-ում, քանի որ երկու կոմիտեների նախագահների տեղակալ եմ: Նրանց բոլոր ժողովները երկուշաբթի, երեքշաբթի են: Այդ օրերը համընկնում եմ ԱԺ նիստերի օրերին։ Ավելորդ ասեկոսեների առարկա է դառնում, որովհետեւ ամեն տեղից դուրս եկողը շահարկում է իմ բացակայությունը: ՀՀԿ-ն որոշեց, որ ավելի լավ է մնամ ֆուտբոլում: Ես կզբաղվեմ հայկական ֆուտբոլի զարգացմամբ’’,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի հրաժարականը մանդատից, ըստ նրա, համընդհանուր որոշում է: ՀՀ նախագահն էլ պայման է դրել` ազգային հավաքականը պարտադիր պետք է մասնակցի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Նա նշեց, որ  խնդիրներ չունի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

‘’Իմ ու Գագիկ Ծառուկյանի մեջ ընդհանրապես հակասություն չկա: Մեր միջեւ չի կարող հակասություն լինել: Այնպես որ` հանգստացեք: Ամեն մեկը մի լուր է կարդում եւ առանց հասկանալու ենթադրություն անում, նյութ գրում: Ես էլ գուցե մի տեղ սխալ արտահայտություն եմ անում, դա դառնում է թեմա: Բայց փաստն այն է, որ մենք չենք կարող խնդիր ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ: Ամեն րոպե մեկս մյուսին կարող ենք ասել ներողություն’’,- ասաց Ռ.Հայրապետյանը:

Այն  հարցին, թե ինչպես է ՀՖՖ նախագահը վերաբերվում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ներկայությանը խորհրդարանում, Ռուբեն Հայրապետյանը նշեց. ‘’Շատ լավ է: Ինչ է եղել որ։ Շատ լավ մարզուհի է: Թող սպորտում էլ լինի, խորհրդարանում էլ: Ես դրական եմ վերաբերվում ինչպես մարզիկների, այնպես էլ երգչուհիների, լրագրողների ներկայությանը խորհրդարանում’’:

Իսկ երբ լրագրողներից մեկը շփաթմամբ նրան դիմեց` պարոն  Սուքիասյան,  Ռ. Հայրապետյանը զայրացած արձագանքեց. ‘’Հո՛պ-հո՛պ, էդ հայհոյանքի նման բան էր’’:

Անդրադառնալով ՀԱԿ-ին, ՀՖՖ նախագահը պատասխանեց. ‘’ Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ–ը. սաղ ագենտներ են, բացառությամբ մեկ երկու հոգու, հանած Արամ Սարգսյանը, եւ կատարում են այլ երկրների պատվերները’:

Ինչ վերաբերում է ‘’Հրազդան’’ մարզադաշտի վերանորոգման աշխատանքներին,  ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ Հայաստան-Իտալիա խաղը մարզադաշտը պատրաստ կլինի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ