25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հազար անուն էին կպցնում` Սերժի մարդն ա … Կարապետիչի ընտրական կանխատեսումները

ՀԱԿ  ընդդիմադիր դաշինքը խորհրդարան կանցնի նվաստացուցիչ կերպով: Նման տեսակետ հայտնեց‘’Ժողովրդական կուսակցության’’ նախագահ Տիգրան Կարապետյանը` լրագրողների հետ հանդիպմանը :

‘’ՀԱԿ-ից  մի քանի հոգի կանցկացնեն  խորհրդարան, եւ  դրանով ոչինչ չեն կարողանա անել խորհդարանում: Ես դա հայտարարում եմ, որ իրենք լսեն այդ մասին: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն զոռով կանցնեն, ‘’Դաշնակցությունը’’, գաղափարական կուսակցություն լինելով, կանցնի մյուս խորհրդարան’’,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Բանախոսը կասկածում է, որ ‘’Օրինաց երկիրը”-ը կկարողանա տեղ զբաղեցնել հաջորդ գումարման ԱԺ-ում: Տիգրան Կարապետյանը համարում է, որ ՕԵԿ-ին մի կերպ՝ ‘’ձեռքից բռնած կտանեն’’ խորհրդարան:

Ընդդիմադիր կեցվածք ունեցողը Հայ ազգային կոնգրեսը նորից միանձնյա ցուցակ է կազմում` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: ‘’Էլ ո՞ւր մնացին ՀԱԿ-ի այդքան կուսակցությունները: Չէ, որ եթե դա ՀԱԿ է, կուսակցությունների հավաք է, ուրեմն իրենք պետք է բազմակարծություն ապահովեն: Բայց չէ, նորից նույնը: Մենք տեսնում ենք մի անձ, լիդեր, որը ռեժիսորն է այդ իրավիճակի: Բայց ՀԱԿ-ի մեջ կան նաեւ ընդդիմադիր տարեր’’,-  Տիգրան Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը ժամանակին ասում էր, որ երբ առաջ գա համամասնական ցուցակի հարցը, ՀԱԿ-ը կփլուզվի:

Տիգրան Կարապետյանը նաեւ ասաց, որ իր ղեկավարած ‘’Ժողովրդական կուսակցությունը’’ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Փոխարենը Կարապետյանը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով։

‘’Ես գնում եմ խորհրդարան միայնակ, պայքարելու եմ եւ ընտրվեմ: Ինձ հազար անուն էին կպցնում թե Սերժի մարդն ա, սրա մարդն ա, նրա մարդն ա: Ո՛չ, ես ասում եմ ես հայ ազգի զավակ Տիգրան Կարապետյանն եմ եւ իմ ազգի մարդն եմ’’,- ասաց նա։

Տիգրան Կարապետյանը թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմում կներկայացնի այս շաբաթվա ընթացքում: Նա ունի նաեւ կարգախոս` ‘’Ընտրեք, որ տանուլ չտաք’’:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ