20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախցի բռնցքամարտիկը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կկայանա վաղը Կրասնոդարում: Միջին քաշային կարգում  որոշիչ մարտին ռինգում կհանդիպեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից է, եւ քենիացի Ջեյմս Օնյանգոն:

Այսօր Կրասնոդարում տեղի է ունեցել կոնֆերանս` բռնցքամարտիկի մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը:

Մեր հայրենակից մարզիկը հավաստիացրել է, որ ինքը լավ մարզավիճակում է եւ համոզված է իր հաղթանակի մեջ: Դավիթն ունեցել է 9 հաղթանակ եւ ոչ մի պարտություն: Գրեթե 3 տարի հանդես գալով պրոֆեսիոնալ ռինգում` նա հասցրել  է ընդգրկվել մոլորակի 10 երիտասարդ լավագույն բռնցքամարտիկների մեջ:

Ավանեսյանի եւ Օնյանգոյի մարտը կլինի երեկոյի մեխը եւ նվիրված կլինի ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոման Սիմակովին, ով 2011-ի դեկտեմբերին մահացավ ռինգում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ