23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գեղարքունիքում եւ Արագածոտնում փակ ճանապարհներ կան

Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանացքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Աշոցք (Թորոսգյուղի հատվածը) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում՝ Ջրամբար, Ճարճակիս, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր գյուղերի ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են Ալագյազ-Ծաղկահովիտ եւ Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 15-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա)  եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության եւ համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ