28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը

image_9660

Մարտի 15-ին Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության  համակարգմամբ, ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր:

Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն ավելի քան 250՝ ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային, գեղարվեստական, կրթական եւ բուհական միջոցառումներ:

Այս միջոցառումներին մասնակցություն կունենան հայ, բելգիացի, ֆրանսիացի, կանադացի, լեհ եւ շվեյցարացի մի շարք արվեստագետներ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի պաշտոնական մեկնարկը կտրվի մարտի 16-ին ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ժորժ Բիզեի “Կարմեն” օպերայի բեմադրությամբ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ