25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական նամակ է հղել Բելգիայի Սենատի նախագահին

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի կապակցությամբ  ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ տիկին Սաբին դը Բեթյունին: Նամակում ասված է.

“Մեծարգո տիկին նախագահ,

Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին,  Բելգիայի ողջ ժողովրդին:

Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք:

Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:

 Henaran.am-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ