25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ տղամարդիկ ժլատ չեն, բայց կեղծավոր են. հետաքրքիր մանրամասներ “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհուց /վիդեո/

“Փարիզյան սուրճի” նախկին տիրուհի Աշխեն Վալերի Գործունյանն իր սրճարանը վաճառելուց հետո էլ մեծ սիրով  որպես այցելու մտնում է սրճարան: Ճիշտ է, մինչեւ վաճառքը ահավոր սթրեսի մեջ էր, ի վերջո 16 տարվա բիզնես թողնել եւ հեռանալ ծանր է:  “Չեմ ամաչի կասեմ նույնիսկ հոգեբանի ծառայությունից եմ օգտվել, բայց ի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Գործունյանը:

Հիմա նա ամեն առավոտ արթնանում է առանց հոգսի` չի մտածում, թե սրճարանին ինչ է պետք, ով պիտի գա, ինչ վարձ պետք է մուծի: Հիշեցնենք,  որ նա Հայաստանից հեռացել է բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով: Նա ուներ չկատարած հարկային պարտավորություններ, ինչը սակայն տիկին Աշխենը հերքում է, ասելով, որ բոլոր վճարումներն արվել են ժամանակին:

Զրուցեցինք Հայաստանի քաղաքական գործիչներից: Նրանցից համակրելի հայուհին  միայն Տեր-Պետրոսյանին է ճանաչում: Հայ եւ ֆրանսիացի տղամարդկանց առավելություններն ու թերությունները. եվրոպացիները գուցե ժլատ են, բայց կեղծավոր չեն … ի՞նչ են մտածում տղամարդիկ Վալերի-Աշխեն Գործունյանի մասին: Նա մեկ շաբաթով Հայաստանում է, եւ իր ընկերների հետ վայելելու է Երեւանը:

Այս եւ այլ շատ հետաքրքիր մանրամասներ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ