25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ արեց Շուշանը դաշնակցականներին. Երկիր

Հանրապետականին անդամագրված եւ համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարում ունի:

“Երկիր” օրաթերթը գրում է, որ ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաեւ “տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը” (4-րդ կետ, 6-րդ պարբերություն):

“ Ինչպես վարվեն հեռուստաընկերությունները, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա եթեր հեռարձակել հանրապետական Շուշան Պետրոսյանի որեւէ այլ թեմայով (ասենք, “Կոմսոմոլ տղեն”) երգած երգը, եւ ինչպե՞ս վարվի “Երկիր Մեդիան”, եթե սրտանց շատ է ուզում հեռուստադիտողներին գոտեպնդել, ասենք, “Մեզ համար զոհ գնացին դաշնակցական վեհ քաջեր” երգը եթեր հեռարձակելով”,-հարցնում է օրաթերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ