19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացած երեխաների ընտանիքները ժամանել են վթարի վայրը /վիդեո/

22 երեխաների հարազատները, որոնք զոհվեցին Շվեյցարիայի Վալե կանտոնի Սյեր քաղաքի մոտ, ժամանել են վթարի վայրը: Վթարի պատճառների հետքննությունը դեռեւս շարունակվում է, տեղեկացնում է “BBC”-ն:

Մահացածների դիակները, ինչպես նաեւ տուժած 24 երեխաներից մի քանիսը կուղարկվեն Բելգիա: Տուժածների թվում կան նաեւ ծանր վիճակում գտնվող երեխաներ:

Բելգիայում ազգային սուգ է հայտարարված: Շվեյցարիայի եւ Եվրոպական խորհրդարանները հարգել են զոհվածների հիշատակը լռության րոպեով: Այս ողբերգությունը վերջին 10 տարվա ընթացքում Շվեյցարիայում տեղի ունեցած ամենալուրջ տրանսպորտային վթարն էր:

Շվեյցարացի դատախազ Օլիվիե Էսլիգը հայտնել է, որ ավտոբուսը գրեթե նոր էր: Մեքենայի ճշգրիտ արագությունը դեռեւս պարզված չէ, սակայն չկա որեւէ հիմք մտածելու, որ այն գերազանցել է սահմանված` ժամում 100 կիլոմետր արագությունը: Բացի այդ, երեխաները կապած են եղել անվտանգության ամրագոտիները, վթարին մեկ այլ տրանսպորտային միջոց չի մասնակցել: Դատախազի խոսքով` վթարի հնարավոր պատճառների թվում  են տեխնիկական անսարքությունը, “մարդկային սխալը”, կամ էլ վարորդն առողջական խնդիրներ է ունեցել: Վալե կանտոնի ոստիկանապետը նշել է, որ վթարի վայրն այնպիսի տեսք ունի, կարծես թե այնտեղ ռազմական գործողություններ են իրականացվել:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել մարտի 14-ին: Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրից դպրոցական երեխաներին հայրենիք տեղափոխող ավտոբուսը բախվել էր թունելի պատին: Մահացել են 22  դպրոցական, որոնց մեծ մասը 12 տարեկան էր: Շվեյցարական իշխանությունները հայտնել են, որ մահացածների թվում, բացի բելգիացիներից, կան նաեւ հոլանդացի երեխաներ:

http://youtu.be/6HUcabpmg3E

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ