25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ն միտք էլ չունի ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն միտք էլ չունի ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը` որպես պատասխան այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքը հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է “Armenia Today”-ը:

“ՆԱՏՕ-ն մտադիր չէ մասնակցել ղարաբաղյան հակամարտության մեջ եւ նույնիսկ չի էլ մասնակցում խաղաղ գործընթացին: Գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Կա որոշակի անհանգստություն Մինսկի խմբի աշխատանքի հետ կապված: Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ՆԱՏՕ-ին հավաստիացրեցին, որ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն իրականությունն այն է, որ Մինսկի խմբի գործունեությունը որոշակի խնդիրների հետ է բախվել”,- նշել է Ապաթուրայը:

Ապաթուրայի կարծիքով` այս տարածաշրջանը չի արժանանում զանգվածային լրատվամիջոցների անհրաժեշտ ուշադրությանը, ինչպես նաեւ ստրատեգիական նշանակություն չունի իր դիրքի, պոտենցիալի հետ կապված, ինչպես նաեւ էներգամատակարարման մեջ իր դերի պատճառով: Նա հավելել է նաեւ, որ շատ պատճառներով այդ հակամարտությունը պետք է հարթվի որքան հնարավոր է շուտ, խաղաղ ճանապարհով եւ միջազգային նորմերին համապատասխան:

“Մենք այդ հույսն ունենք, սակայն վերադառնալով հարցին` եւս մեկ անգամ նշեմ, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ այդ հարցում` բացառությամբ այն փաստի, որ  աջակցում է Մինսկի խմբին եւ խաղաղ կարգավորմանը”,-ասել է Ապաթուրայը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ