23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիան շահագռգռված է կասպիական գազի եւ նավթի պաշարներով. Ժիրայր Քոչարյան

Գերմանական մամուլը շատ ակտիվ գտնվեց Ֆրանսիայի` Ցեղասպանությունը հերքող քրեականացման օրինագծի առնչությամբ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ կաշվից դուրս գալով “փաստում” էին, թէ  այդ օրինագիծը մտքի եւ խոսքի ազատության դեմ է: Համակիրների  քանակը, նվազ լինելով, ուշադրության չարժանացավ:

Հազիվ էինք փրկվել “մարդու ազատության ռահվիրանների”  մամլո տեղատարափից, երբ վրա հասավ Քրիստոնեա-դեմոկրատական միության  Բունդեսթագի  խմբակցության գրավոր դիրքորոշումը:

Մենք էլ սկզբում Պարոն Իգոր Մուրադյանի նման ենթադրեցինք, թե ադրբջանա-թրքական հերթական կեղծիք է:

Խնդիրը նրանում էր, որ ադրբեջանական քարոզչական մեքենան, “որոշումից” տեղյակ լինելով (իհարկէ խեղաթյուրելով խմբակցության “որոշումը”` այն ներկայացրել էր որպես Բունդեսթագի որոշում եւ նույն այդ պատճառով էլ չէինք գտնում Բունդեսթագի կայք-էջում), արդեն հրատարակել էր որոշման առաջին տարբերակը, իսկ երկրորդ եւ վերջնական “որոշումը” “թափանցիկ” Գերմանիայում հրատարակվեց ավելի ուշ` երկու շաբաթ հետո:

Այսուամենայնիվ չպետք է այս գրավոր դիրքորոշումը անտեսել, քանի որ  Քրիստոնեա-դեմոկրատական միության կուսակցությունները կազմում են ներկայիս իշխանությունը, եւ դա համարյա գերմանական կառավարության դիրքորոշումն է:

Հարկավ, մենք բողոքի նամակներ ենք ուղարկել այդ “խոսքի ազատության առաջամարտիկների” հասցեներին, սակայն ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ մեզ հաջողվում է թարգմանել եւ հասցնել այն հայ ընթերցողին, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական միության “գրավոր որոշումը”-ը գտնում ենք կարևոր, որովհետև պարզվում է, եթէ Սարկոզին չընտրվի, Գերմանիան ակտիվանալու է Կովկասում, և այդ անդրադարձ է ունենալու Արցախյան հիմնահարցի վրա: Թուրքերն ու ադրբեջանցիները ունեն իրենց հեռու գնացող վաղեմի երազ-ծրագիրը` պանթուրքիզմը, նրանք ունեն դրամական միջոց եւ վաղնջական բարեկամական կապեր Գերմանիայի հետ, Գերմանիան էլ իր հերթին շահագռգռված է կասպիական գազի եւ նավթի պաշարներով:

Բեռլինի Համալսարանի դասախոս` Ժիրայր Քոչարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ