19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը շնորհավորեց նորագիր Հանրապետականներին /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ եւ հանձնել ՀՀԿ անդամատոմսերը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր եւ բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները:

Նախագահի խոսքով, որպես մասնագետներ եւ պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները եւ գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության:

“Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարեւորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, եւ այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաեւ մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:

 

 

 

 
 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ